«Այն որ, Հայ ազգային կոնգրեսը այլևս և արդեն երկար տարիներ գնում է ոչ թե վերելք, այլ դեպի վայրէջք, սա էլ փաստ է»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը`դիմելով ՀԱԿ առաջնորդներին`հիշեցնում է` նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետը՝ Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ-ի առանցքային ուղեղներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Զուրաբյանը ՀԱԿ-ում չեն. «Ուր են հիմա նրանք, այդ բոլորը մի օրում ինչպես իրենք են ասում՝ դարձան հաճախորդնե՞ր»: Շարմազանովը ճիշտ չի համարում ՀԱԿ-ի մոտեցումը`այլ տեսակետ ունեցող մարդանց վիրավորել եւ համեմատական է անցկացնում. «Իսկ մենք՝ կոնկրետ ես քրիստոնյա մարդ եմ, բոլորին էլ հարգում եմ, սիրում եմ, անկախ նրանից իրենք ինձ սիրում են, թե ատում են, նույնիսկ ինձ ատողներին եմ սիրում և հարգում, և ցանկանում եմ իրենց խոհեմություն, առողջություն, խաղաղություն, երջանկություն, բարգավաճում»:
Անդրադառնալով խորհրդարանում զարգացող վերջին իրադարձություններին`կանանց «փոխհրաձգություններին» եւ պոեզիայի երեկոներին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ խորհրդարանի աշխատանքները միշտ պետք է լինեն բուռն ու հետաքրքիր: «Ես ընդմիջում եմ հայտարարում, այնուհետև շարունակում ենք աշխատանքները: Կանանց պետք է հարգել, մեծարել, երբեմն ընդմիջում հայտարարել կանանց հետ հարաբերություններում, այնուհետև էլի շարունակել նիստերը»:
ՀԱԿ խմբակցության`խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասով էլ նկատեց, որ «սուրբ տեղը դատարկ չի մնում»` ՀԱԿ-ը չքննադատի, այլ ուժ կքննադատի:
Իսկ «Նոր Հայաստանի»-ի շարունակվող բողոքի ակցիաները Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել` այդքան «պարապ չեմ, որ հետևեմ դրանց, գտնում է, մանավանդ, որ այս պահին ԱԺ-ում ավելի շատ մարդ կա, քան այդ ցույցերում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ