Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը որդու գործով ձգձգման միտում է տեսնում

Դեկտեմբեր 17,2015 14:12

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Դավիթ Հարությունյան) կրկին հետաձգվեց Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը: Ներկա չէին ամբաստանյալ Գնել Թորոսյանի պաշտպան Արա Զաքարյանը և ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը: Նախագահող դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին ստիպված է լինելու սանկցիա կիրառել պատշաճ ծանուցված, բայց բացակա մասնակիցների նկատմամբ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11.00-ին:

Նիստից հետո Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը նշեց, որ ձգձգման միտում է տեսնում և կարծում է, որ ընդհանրապես չեն էլ ուզում, որ այս տարի նիստ լինի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031