Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Հարությունյանին հորդորեց 495,5 միլիոն դրամից մի դրամ այս ու այն կողմ չանեն

Դեկտեմբեր 17,2015 13:55

Ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվեց 495,5 միլիոն դրամ: Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստին: «Սա ուղիղ պետք է գնա հոսանքի գումար, պարոն Հարությունյան, առանց որեւէ մի դրամ այս կողմ, այն կողմ անելու»,-կոմիտեի ղեկավարին դիմեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ նրա, սա այն գումարն է, որ 6.93 դրամով թանկացավ հոսանքը, 2015 թվականի բյուջեում չէին նախատեսել թանկացման տարբերությունը, ուստի այսօր որոշվեց, որ 459,5 միլիոնը պիտի ուղղվի այդ տարբերությանը:

Գումարը, ինչպես նշվեց նիստի ժամանակ, անհրաժեշտ է սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար սահմանված նոր սակագների 2015 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված ոռոգման համակարգի ընկերություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031