Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի դահլիճից ձեռնաշղթայով դուրս բերվեց երկու ամսով կալանավորված մի երիտասարդ: Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Տիգրան Պետրոսյանի որդին է:
Ըստ Aravot.am-ի տեղեկության, նրան մեղադրանք է առաջադրվել վաշխառության հետ կապված գործերով: Դատարանի սպասասրահում երեւաց նաեւ նախկին դատավորը: