Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի նախկին ուսուցիչ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը.
Անանիա Շիրակացի կրթահամալիրի տնօրինության կողմից արված համագործակցության առաջարկը իրականում ասպետական քայլ էր, որը սակայն ես չեմ կարող ընդունել հետևյալ պատճառներով.
1. Թերևս զգացմունքային է հնչում, բայց ես տևական ժամանակ այլևս չեմ կարողանա դասավանդել:
2. Անանիա Շիրակացի, ԱՅԲ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրները ստեղծագործելու և աշխատելու համար լավագույն հնարավորություններն են ընձեռում, բայց ճիշտ չէ, երբ մեր տեսակը հավաքվում է միայն հարմարավետ դպրոցներում, իսկ ու՞մ են մնալու մյուս դպրոցները, հանրապետական տնօրեննե՞րին:
Կարդացեք նաև
Եթե վերստին դպրոց վերադառնալու ցանկություն ունենամ, ապա գնալու եմ քաղաքապետարանի կամ էլ նախարարության վերահսկողության տակ գտնվող դպրոցներից մեկը, քանզի այդ դպրոցներն են, որ բարեփոխվելու կարիք են զգում, իսկ Շիրակացի կրթահամալիրն արդեն իսկ կայացած համակարգ է և իմ կարիքը այնտեղ ամենևին էլ չի զգացվում:
Իսկականից էս տղու պատմությունով շինուայր արիք թողիք. որ կայքը բացում ես, էս տղու մասին հոդվածների ես հանդիպում: Հա հասկացանք, հերի՜՜՜՜՜՜ք է: