Կառավարությունը մտադիր է պետական որոշ պաշտոնյաների գործուղումների ուղարկել էկոնոմ դասով: Այսօր կառավարության նիստին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ արտասահմանյան գործուղումների համար կառավարությունը հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներից ավիատոմսերի կենտրոնացված համակարգ է ներդնելու: Հ
արությունյանի խոսքերով՝ կառավարությունը ուսումնասիրում է այլ երկրների փորձը, ըստ որի՝ հիմնականում կա 3 տարբերակ:
Ինչպես ասաց Դավիթ Հարությունյանը, պետական գերատեսչությունների բոլոր աշխատողները ուղեւորվելու են էկոնոմ դասի չվերթներով, որոնց համար ձեռք է բերվելու ամենաէժան ավիատոմսը:
Մյուս խումբը՝ նախարարները, որոշ մարմինների ղեկավարները եւս էկոնոմ դասով պետք է մեկնեն գործուղումների: Բայց լինելու են բացառություններ՝ եթե թռիչքի տեւողությունը 8 ժամից ավելի է:
Կարդացեք նաև
Երրորդ խումբը, ըստ Դավիթ Հարությունյանի, Անվտանգության խորհրդի անդամներն են. նրանք գործուղումների են մեկնելու բիզնես դասով:
Նրանք, ովքեր կցանկանան բիզնես դասով մեկնել, բայց նրանց համար պետբյուջեից նախատեսված են էկոնոմ դասի չվերթներ, այդ պաշտոնյաները կարող են իրենց սեփական բյուջեից վճարել թանկարժեք ավիատոմսերի համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ