Հյուսթոնում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության չորս մասնակիցներ դոպինգ օգտագործած լինելու համար որակազրկվել են: IWF մրցումներից հեռացվածների մեջ է նաեւ Ադրբեջանը ներկայացնող 48 կգ քաշային Սիլվիա Անգելովան: Մյուս երեքը ներկայացնում են Մոլդովան, Թուրքմենստանը եւ Սաուդյան Արաբիան:
Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ դոպինգի վրա բռնվել եւ որակազրկվել են Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող եւս երկու ծանրորդներ՝ Վալենտին Խրիստովը (62 կգ), Էլհան Ալիգուլիզադեն (77 կգ), ինչպես նաեւ մեկ ծանրորդ՝ ԿԺԴՀ-ից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ