Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ծննդյան օրն է՝ 60-ամյակը, եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց գործընկերոջը:
Պատգամավորներից ոմանք՝ ձեռքսեղմումով, ոմանք՝ ամբիոնի մոտից բարեմաղթանքներով՝ շնորհավորեցին նրան:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «Երկաթուղային տրանսպորտի մասին» նախագծի մասին ելույթ ունենալուց առաջ նախ հայտարարեց. «Ուզում եմ շնորհավորել մեր լավ ընկերոջը, Ռուբի՛կ ջան, շնորհավորում եմ ծնունդդ, լավ լինես, առողջ եւ երջանիկ ապրես, եղբա՛յր»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Սա ընդդիմության կողմից հատուկ շնորհավորանք է, էլի»:
Կարդացեք նաև
Հովհաննես Մարգարյանն էլ պատասխանեց, որ «Ռուբեն Հակոբյանն արժանի է ամենալավ մաղթանքներին, պարոն Շարմազանով ու ոչ միայն ընդդիմության, նաեւ իշխանության բոլոր գործընկերների կողմից»:
ԱԺ արտահերթ նստաշրջանում քվեարկության դրվեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի նախագիծը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մինչ քվեարկությունը հայտնեց, որ գաղափարը նախագծի լավն է, բայց փաստաթուղթը բավականին փնթի է կազմված. «Բազմաթիվ հակասություններով լի է: Մեր առաջարկը մնում է ուժի մեջ՝ հիմա ընդհանրապես չկազմակերպել քվեարկությունները, եթե ոչ, ԲՀԿ-ն լինելու է ձեռնպահ, մինչեւ այդ փնթի ձեւակերպումները չհանվեն»:
Այդուամենայնիվ, նախագիծը դրվեց քվեարկության եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց 62 կողմ, 3 դեմ, 31 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն՝ 96 կողմով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ես էլ եմ շնորհավորում, մաղթում եմ նորանոր կուսակցություններ ու կերակրատաշտի մերձակայքում երկար կյանք: