Լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ իր արվեստանոցում հանդիպել էինք զրուցելու համար վերջին՝ «Դիմակ» ցուցահանդեսի թեմայով, որտեղ նա իր սեփական դիմակի հետ լուսանկարել էր վաղեմի ընկեր-ծանոթներին:
– Իսկ քո դիմակը շա՞ է տարբերվում քո դեմքից։
– Չէ, իմ դեմքը միշտ նույնն է, չի փոխվում, բայց ես կուզենայի, որ այս հարցին ուրիշները պատասխանեին, որովհետև ես չեմ ուզում ինքս ինձ գնահատեմ, ես հո մաքսայինի աշխատող չե՞մ, որ գնահատեմ։
– Ընդհանուր շարքը քանի՞ լուսանկարից է բաղկացած։
Կարդացեք նաև
– Դիմակով շարքում մոտ 150 լուսանկար կա, բայց ցուցահանդեսին ընտրել եմ 51-ը։
– Ի՞նչ սկզբունքով ես ընտրել։
– Ընտրել եմ այն մարդկանց, ովքեր իմ կյանքում հետք են թողել։
– Հե՞շտ է քո կյանքում հետք թողնել:
– Փորձիր ու կտեսնես։
– Չէ՛, չեմ ուզում, բայց կուզենայի իմանալ՝ ի՞նչը քեզ չի գոհացնում այս ամենում, որովհետև մի տեսակ տխուր ես թվում։
– Մեզ մոտ արվեստում դիալոգ տեղի չի ունենում, իսկ եթե արվեստում դիալոգ չկա, ստացվում է, որ բոլորը լավն են, իրենցից լավը չկա, կամ, որ ավելի վատ է՝ բոլորը հավասար են։ Իսկ ի՞նչ դիալոգի մասին է խոսքը, եթե մշակութաբանը, քննադատը, ում մասնագիտությունն է՝ գալ, նայել արածդ աշխատանքն ու կարծիք, քննադատություն գրել, արվեստաբանական իր տեքստը գրելու համար ամեն էջի դիմաց քեզանից ֆիքսված գումար է ուզում ու, բնականաբար, գրում է, որ ամեն ինչ շատ լավ էր, էս ի՜նչ զիլ ցուցահանդես էր, ու վերջ, էսքանով ամեն ինչ վերջանում է։ Ինչի՞ մասին է խոսքը։ Սա էլ մեր արվեստաբանության մակարդակը, էլ չասեմ, որ մեզ մոտ նոր-նոր սովորել են թերթերում էտյուդային լուսանկարներ չտպել։ Մի ժամանակ, երբ թերթերում լիքը ազատ տեղ էր մնում, ու չգիտեին՝ ինչո՞վ փակել, վերցնում՝ մի հատ նկար էին դնում, տակը գրում էին՝ «Էտյուդային լուսանկար»՝ Գերման Ավագյան։ Խնդալու է, չէ՞։ Հիմա մարդ մտածում է՝ լա՛վ, ինչի՞ համար եմ ես ցուցահանդես
անում, եթե, ասենք, նախորդ ցուցահանդեսին, օրինակ, ալբոմներիս կեսը նվիրեցի սրան-նրան։ Ով գալիս, խնդրում էր, ամաչում էի՝ մերժեմ, ու տալիս էի, իսկ, եթե դա իրենց համար արժեքավոր մի բան լիներ, «անպայման կգնեին, չէին խնդրի…
Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում