Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի փեսայի ստեղծվածը. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 17,2015 11:41

Ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի՝ Գեւորգ Սարգսյանը ապրում է Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի, կամ առավել հայտնի՝ Չերեմուշկայի տարածքում։ Նա քրեական աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան է։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Գեւորգ Սարգսյանի հարեւանների, ինչպես նաեւ նրան ծանոթ տղաների համար կատարվածը շատ զարմանալի է։ Նրան ծանոթ տղաները նորմալ անձնավորություն բնութագրեցին. «Մարգարյան 29 հասցեում գտնվող «Պեգաս» բենզալցակայանը պատկանում է նրան, սակայն խնդիրներ ուներ, հարկայինի հետ էր, թե բանկերի, չգիտենք, բայց այդ բենզալցակայանը կա՛մ վաճառեց, կա՛մ ձեռքից վերցրեցին։ Բայց այնպես չէ, որ նրանք վատ պայմաններում են ապրում, հացի խնդիր ունեն, որ գնար այդ քայլին, մենք էլ ենք շատ զարմացած»։

Այսպիսով ի՞նչը կարող էր նրան դրդել գնալ այդ քայլին, հուսանք, որ իրավապահները կպարզեն կարեւորագույն հարցի պատասխանը։

Սակայն մեկ ուշագրավ հանգամանք էլ կա։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շատ տարիներ առաջ Գեւորգ Սարգսյանի աները՝ հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոն, աչք է ունեցել «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի վրա, որը նախկինում եղել է հացի արտադրամաս։ Ըստ լուրերի՝ «Էլիտ Շանթ» հացի արտադրամասի տնօրեն Աշոտ Մանուկյանը լուրջ «ռազբորկաների» մեջ է եղել նրա հետ։ Բանը հասել է նրան, որ Աշոտ Մանուկյանը սպանել է Գեչի Սամոյին։ Ավելի ուշ վենդետա է տեղի ունեցել, եւ Գեչի Սամոյի որդին հենց հիվանդանոցում սպանել է Աշոտ Մանուկյանին։

Նկատենք, որ «Էլիտ Շանթը» ներկայումս հրուշակեղենի արտադրությամբ է զբաղվում, որի սեփականատերը Յուրա Ղարիբյանն է, իսկ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենն էլ Վալերի Սարիկյանն է։

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Վալերի Սարիկյանի եղբայրն էլ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության պետ Էդուարդ Սարիկյանն է։ Միգուցե Գեւորգ Սարգսյանն իր բենզալցակայանի կորցնելու մեջ մտքում մեղադրել է ՖՆ հարկային ծառայությանը։ Իրավապահները չեն բացառում, որ Գեւորգ Սաֆարյանին կարող է դրդած լինել վարչության պետի ու գործարարի կապը, ինչի համար նա կարող էր փորձել այդ կերպ վրեժխնդիր լինել։ Համենայնդեպս, այս օրերին իրավապահները փորձում են բոլոր վարկածները քննելով՝ գտնել սպանված Գեւորգ Սարգսյանի եւ գործարար Յուրա Ղարիբյանի միջեւ եղած կապը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031