Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Janes Intelligence-ի վերլուծաբան. «Նման արդյունքների դեպքում միայն կարող ենք խոսել նոր Սահմանադրության դրական ազդեցության մասին». «168 ժամ»

Դեկտեմբեր 17,2015 11:38

«Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվեցին ՀՀ ներկայիս իշխանությունների երկարակեցության համար»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասաց Janes Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեին և դրա արդյունքներին։ Նա նշեց, որ առերևույթ դրական թվացող սահմանադրական փոփոխություններն իրականում վնասաբեր են Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական զարգացման համար։

Այս փոփոխությունները, նրա խոսքով, կամրագրեն և կխորացնեն Հայաստանում գործող օլիգարխիկ համակարգը, ներկայիս քաղաքական և բիզնես էլիտան, որ խիստ սերտաճած է, ավելի ամուր կկառչի իշխանության ղեկից։ «Մանավանդ, շատ վտանգավոր է այն նոր սահմանադրական նորամուծությունը, ըստ որի՝ խորհրդարանում ի վերջո մեկ կուսակցություն պետք է ունենա բացարձակ մեծամասնություն։ Սա խիստ սահմանափակում է ընդդիմության դերը երկրի ղեկավարման մեջ»,- նման կարծիք հայտնեց Լիլիթ Գևորգյանը:

Վերջինս հիշեցնում է, որ ՀՀ իշխանությունները պնդում են, թե նոր Սահմանադրությունը դրական զարգացումներ է ապահովում։ «Եթե իսկապես սահմանադրական փոփոխություններն արվեցին Հայաստանի պետական ինստիտուտները և ժողովրդավարությունն ամրապնդելու համար, ապա սա հեշտ է ստուգել։ Հաջորդ նախագահական ընտրությունները

պետք է լինեն ազատ և անկախ, ի տարբերություն նախորդների, իսկ նոր ընտրված խորհրդարանը և վարչապետը պետք է կազմաքանդեն ներկայիս օլիգարխիան։ Կարծում եմ՝ նման արդյունքների դեպքում միայն կարող ենք խոսել նոր Սահմանադրության դրական ազդեցության մասին»,- ընդգծեց

Janes Intellifence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031