Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Կարծում եմ՝ ԱՄՆ-ն ավելի լավ է՝ զբաղվի իր խնդիրներով». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 17,2015 11:16

«Ժողովուրդ»-ը զրուցեց սահմանադրական փոփոխությունների համար այո-ի քարոզչությունն իրականացրած ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանի հետ։

– ԱՄՆ դեսպանատան կողմից տարածված հայտարարության մեջ նշված է, որ  բոլոր այո քվե հավաքած ու ընտրակեղծիքների մեջ կասկածվող պաշտոնյաներին սեւ ցուցակում են գցելու։ Ի՞նչ եք անելու, եթե Դուք էլ հայտնվեք այդ սեւ ցուցակում։

– ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը լուրջ ընկալելու համար կամ լուրջ տեսանկյունից նայելու համար պետք է առաջին հերթին այնտեղ մատնացույց արվեն հանցագործները, այսինքն՝ մարդիկ, ովքեր խոչընդոտել են հանրաքվեի ազատ արդար անցկացմանը եւ խախտել են ժողովրդավարական նորմերը եւ քրեական հանցագործություն են կատարել։ Եթե խոսքը գնում է այդ տեսանկյունով, ապա ես ու իմ գործընկերները ինչ կապ կարող ենք ունենալ նման գործընթացների հետ։

Եթե ԱՄՆ-ի դեսպանատունը ինչ-որ ձեւով փորձում է քաղաքական գնահատականներ տալ անցկացված հանրաքվեի եւ ընդհանրապես գործընթացին, կարծում եմ՝ ԱՄՆ-ն ավելի լավ է՝ զբաղվի իր խնդիրներով եւ իր գործունեությամբ չփորձի ներքաշվել Հայաստանի ներքաղաքական գործընթացների մեջ։

Հնարավոր է՝ դա նաեւ ձգտում է Հայաստանում որոշակի պրոբլեմներ առաջացնելու ուղղությամբ, որը նկատելի է աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի ձգտումների մեջ։

Բայց Հայաստանի ժողովուրդը շատ իմաստուն է, եւ ես վստահ եմ, որ մենք չենք ենթարկվի նմանատիպ պրովոկացիոն հայտարարությունների։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը այն փորձադաշտը չեն, որ ԱՄՆ-ն փորձի այստեղ իր շահերը առաջ քաշել եւ ինչ-ինչ մութ խաղեր խաղալ։

Բավականին մտահոգիչ է, որ ԱՄՆ-ն փորձում է ոչ միայն ներքին քաղաքականության մեջ ներքաշվել, այլեւ շանտաժի ենթարկել քաղաքական դաշտում գտնվող այն անձանց, ովքեր որ այո-ի կողմնակից են եղել։ Ի՞նչ է նշանակում պաշտոնյան գնացել, ընտրություն է կեղծել։ Ի՞նչ կապ ունեն պետական պաշտոնյաները կեղծիքների կամ ԱՄՆ-ի սեւ ցուցակների հետ։ Դա ընդհանրապես անթույլատրելի եմ համարում։ Ես դատապարտում եմ նման քայլը։

Զրուցեց Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031