ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ի վերջո պաշտոնապես խոստովանեց, որ Թուրքիան խախտել է Հայաստանի օդային սահմանը։
Հիշեցնենք, հոկտեմբերի սկզբին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում լուրջ քննարկման առարկա էր դարձել Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու հարցը։ Մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, որ հոկտեմբերի 6-ին և 7- ին թուրքական ռազմական ուղեւորատար ինքնաթիռները Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտ առանց նախազգուշացման, խախտել են Հայաստանի օդային սահմանը։
Պաշտպանության նախարարությունը, սակայն, ինչպես նաեւ արտգործնախարարությունը քար լռություն էին պահպանում այս կապակցությամբ եւ այդպես էլ որևէ մեկնաբանությամբ հանդես չեկան։ Ընդամենը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարեց, թե խախտումը տեւել է ընդամենը 2 րոպե, շատ չեն խորացել, թռել են սահմանի երկայնքով եւ իրենք են ուղղությունը ինքնուրույն թեքել, պատճառը, իբր, եղանակային վատ պայմաններն են եղել։ Համենայնդեպս, ըստ Մովսիսյանի, նման բացատրություն էր տվել Անկարայի կարգավարը, երբ մեր կարգավարը կապ էր հաստատել նրանց հետ։ Հասկանալի էր, սակայն, որ 2 օր «վրա-վրա» ՀՀ օդային սահմանի խախտումը չէր կարող պատահականություն լինել։
Սեյրան Օհանյանը Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու մասին փաստը հաստատել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Բայց այլ մանրամասներ նա այդպես էլ չի ներկայացրել։ Պատասխանելով ՌԴ-ի նկատմամբ Թուրքիայի պահվածքի մասին հույն լրագրողի հարցին՝ Օհանյանն ասել է. «Թուրքիան անգամ Հայաստանի օդային սահմանն է խախտել։ Սակայն մենք հանդուրժողականություն դրսեւորեցինք։ Անկարան իրավունք չուներ նման կերպ վարվել ռուսական օդանավի հետ»,- ասել է Սեյրան Օհանյանը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում