Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան ֆինանսական կարողություն են հայտարարագրել ՀՀ մարզպետները. «Հրապարակ»

Դեկտեմբեր 17,2015 10:54

Ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը՝ փորձեցինք պարզել, թե որքան ֆինանսական կարողություն են հայտարարագրել ՀՀ մարզպետները։

Ըստ հայտարարագրերի՝ ամենաշատ դրամական միջոցներն ունի Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը։ Նրա դրամական միջոցները 2014թ.-ին կազմել են 1 մլրդ. 352 մլն. դրամ եւ 94 հազար դոլար, մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո 2015թ. հայտարարագրում 1 մլրդ. 344 մլն. 950 հազար դրամ եւ 82 հազար դոլար։ Այսինքն՝ փոքր-ինչ նվազել են։

Այնուհետեւ առավել շատ դրամական միջոցներով աչքի է ընկնում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Նա 2014թ. պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 7,6 մլն. դրամ, 33 հազար դոլար եւ 15 հազար եվրո, ինչպես նաեւ բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջ «FORD CUORRIER VAN 1.3» մակնիշի։ Տարեվերջին մարզպետի դրամական միջոցները կազմել են 10 մլն. դրամ, 35 հազար դոլար եւ 15 հազար եվրո։ Եկամուտը՝ 3 մլն. 303 հազար դրամ։

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դրամական միջոցները 2014թ. սկզբին եղել են 40 մլն. 200 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 31 մլն. դրամ եւ 110 հազար դոլար։ Թե ինչի վրա է ծախսել իր միջոցները, հայտարարագրում նշված չէ, բացառությամբ ընթացիկ տարվա ընթացքում ձեռք բերված «TOYOTA LAND CRUISER 100 4.5» մակնիշի մարդատար մեքենայի, որը ձեռք է բերել 7,5 մլն. դրամով։ Նշենք, որ հարկային տարում մարզպետի եկամուտը կազմել է 2 մլն. 583 հազար 328 դրամ։

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031