Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը փաստի առաջ է դնում ԼՂ անկայունության շահառուներին. «Ժամանակ»

Դեկտեմբեր 17,2015 10:49

ԱՄՆ պետքարտուղարությունը երեկ պաշտոնապես ողջունել է Ներկայացուցիչների պալատի 80 կոնգրեսականների առաջարկը, որը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային գոտում միջոցառումների ձեռնարկմանն ու տեխնիկական սարքերի տեղադրմանը, որով պետք է նպաստեն հրադադարի պահպանմանն ու խախտման դեպքում պատասխանատու կողմի հայտնաբերմանը: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական դիրքորոշումը փաստացի նշանակում է, որ գաղափարը ներառված է ամերիկյան քաղաքականության օրակարգում:

Իհարկե, կասկածից վեր է, որ այն նոր չէ, պարզապես պաշտոնական Վաշինգտոնը նոր է, այսպես ասած, քաղաքական պատասխանատվություն վերցնում դրա համար, ինչը երևի թե նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահների և հակամարտ կողմերի շրջանակում գաղափարի առաջմղումը դանդաղում է, հանդիպում որոշակի արգելքների: Ըստ ամենայնի այդ պատճառով էլ պաշտոնական Վաշինգտոնը որոշակիորեն բացահայտում է նախաձեռնությունը՝ այդպիսով երևի թե փորձելով արդեն հրապարակային փաստի առաջ դնել համանախագահ մյուս երկրներին և հակամարտող կողմերին:

Համանախագահ երկրների պարագայում խոսքը երևի թե առաջին հերթին կամ առավելապես Ռուսաստանի մասին է՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում, ըստ էության, լուռ դիմակայություն կա կարգավորման գործընթացը արևմտյան, թե ռուսական գերակայության տակ անցկացնելու հարցում: Եվ այս առումով, իհարկե, առնվազն տակտիկական նկատառումներով Մոսկվան կարող է ընդդիմանալ հակամարտության գոտում միջոցառումների այն նախաձեռնությանը, որ ցուցաբերում է ԱՄՆ-ը:

Սակայն այստեղ, իհարկե, ամենայն հավանականությամբ խնդիրը միայն տակտիկան չէ, քանի որ նմանօրինակ նախաձեռնության առաջխաղացման պարագայում, ըստ էության, ամբողջապես փոխվում է ղարաբաղյան հակամարտության բնույթը, ինչը նաև բերելու է տարածաշրջանային լիովին նոր իրողությունների: Եվ ըստ էության՝ ստացվում է, որ այս նոր իրողությունների գեներատորը ոչ թե կովկասյան ավանդական «պարեկ» Ռուսաստանն է, այլ Արևմուտքը, որը ղարաբաղյան գոտում հետաքննությունների իր մեխանիզմով, ըստ էության, ֆորմալ պարեկություն է հաստատում տարածաշրջանում և ստանձնում անվտանգության ու կայունության ապահովումը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031