Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը անհատն է

Դեկտեմբեր 17,2015 10:14

Գուցե դա համարվի «ոչ հայրենասիրական», «ապազգային» մոտեցում, բայց ես մարդկանց չեմ ընկալում իրենց էթնիկական պատկանելության լույսի տակ: «Բա գիտե՞ս, այսինչը հայ է»: «Հայ են», օրինակ, բրիտերը, գերմանացիները, բասկերը եւ նույնիսկ չինացիները: Բայց այդ մարդիկ չգիտեն, որ իրենք հայ են` ի՞նչ է մեզ տալիս նրանց մասին ինչ-որ աղբյուրում որպես հայի հիշատակումը: Հասկանում եմ, որ փոքրաքանակ ազգերի մոտ կան նման բարդույթներ: Վերջերս, օրինակ, մի գրքի շապիկ եմ տեսել, որի իմաստն այն էր, որ հրեաները թաքցրել են Հիսուս Քրիստոսի վրացի լինելը:

Բայց եթե մարդը նույնիսկ կրում է հայկական անուն-ազգանուն, բայց որպես հայ իրեն որեւէ ձեւով չի դրսեւորել, ապա նրա հայ լինելն իմ մեջ, ներեցեք, ոչ մի ազգային հպարտություն չի առաջացնում: Օրինակ՝ Սթիվ Ջոբսի երբեմնի զինակիցներից մեկը` ամերիկացի նշանավոր ծրագրավորող Ավետիս (Էվի) Թեւանյանը, հաստատ հայ է: Բայց որքան հասկանում եմ, նրան հայերն ու Հայաստանը բացարձակապես չեն հետաքրքրում` ինչո՞ւ մեզ պիտի հետաքրքրի այդ հրաշալի մասնագետի ազգությունը: Եվ հակառակը՝ ազգությամբ թուրք Ռագըփ Զարաքօլուն ավելի մոտ է մեր ազգին` ոչ թե այն պատճառով, որ շատ է մեզ սիրում, այլ որովհետեւ այդ մարդը նվիրվել է մարդկանց, անհատների իրավունքների պաշտպանությանը՝ անկախ իրենց ազգությունից:

Մի խոսքով՝ անհատն իր հատկանիշներով ինձ համար ավելի կարեւոր է, քան նրա ազգային պատկանելությունը (ճիշտ այնպես, ինչպես նրա քաղաքական կամ կրոնական հայացքները): Հետեւաբար, ես չեմ կարող Ավակով-Սաակաշվիլի բանավեճում «երկրպագել» Ուկրաինայի ներքին գործերի նախարարին՝ զուտ այն պատճառով, որ նա ազգությամբ հայ է: Երկու գործիչներն էլ մեծ դեր են խաղացել վրացական եւ ուկրաինական հեղափոխություններում, երկուսն էլ նպաստել են նոր Վրաստանի եւ նոր Ուկրաինայի կառուցմանը՝ իհարկե, այդ երկու երկրների բոլոր թերություններով: Սակայն պետք է հաշվի առնել, որ այն, ինչ ստացվել է Սաակաշվիլիի մոտ Վրաստանում, անպայման չէ, որ ստացվի Օդեսայի մարզում: Երկուսի չկոռումպացված լինելուն ես, ճիշտն ասած, չեմ հավատում: Իդեալականացնել որեւէ մարդու՝ քաղաքական կամ մշակութային գործչի, զուտ այն պատճառով, որ նա ազգությամբ հայ է, ինձ թվում է, սխալ է:

…Համացանցում տարածվել է Մոսկվայում հայ տղայի եւ ադրբեջանցի աղջկա ամուսնության տեսագրությունը: «Հայրենասեր» հայերն ու ադրբեջանցիները շտապեցին երիտասարդներին դատապարտել: Բայց ում սիրել եւ ում հետ ամուսնանալ՝ ամեն մի անհատի անձնական գործն է: Ամուսնացել են` լավ են արել: Բարի բախտ նրանց, թող ամուր, երջանիկ ընտանիք կազմեն, առողջ երեխաներ եւ թոռներ մեծացնեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հայի համար հայի ամենավատը պետք է գերադասելի լինի ուրիշ ազգի ամենալավից (էդ ուրիշի ազգի աչքը լույս՝ մե՞զ ինչ):

  2. Karen says:

    “Բայց ում սիրել եւ ում հետ ամուսնանալ՝ ամեն մի անհատի անձնական գործն է:”

    Ընդունում եմ Ձեր ասածը, դա անհատի անձնական գործ է: Բայց լինելով փոքրաքանակ ազգ լավ կլինի, որ խառը ամուսնությունները հնարավորնս քիչ լինեն, առավել ևվս եթե նրանք բնավում է արտերկրում: Մենք տեսակի պահանման հարց ունենք: Ամեն դեպքում, ես նույնպես նրանց մաղթում եմ երջանկություն:

  3. Արսեն says:

    Ա. Աբրահամյան՝ հում ես և վախկոտ, այդ թեմայով մի գրի։
    Մի քանի տարի առաջ զրուցում էի մի թունդ մահմեդականի հետ՝ ես նրանից լսեցի ճիշտ նույն մտքերը։ Ասում էր. «Քանի որ աստված մեկն է , հետևաբար, բոլոր մարդիք էլ՝ մուսուլման են։ Ընդհամենը՝ ոչ բոլորն են որ գիտեն այդ մասին։ Չգիտեն, իհարկե , տարբեր պատճառներով։ Մի մասին՝ խաբել են ինչ-որ ուրիշ աստվածների գոյությամբ, և նրանք իսկական հավատը թողած՝ դրանց են հավատում։ Մի մասը՝ ընդհանրապես չի հավատում և դա զարմանալի չէ, նրանք Միակ Ճիշտ Աստծու խոսքը չեն լսել, իսկ մնացած «աստվածները» կեղծ են, և նրանք դա ենթագիտակցորեն հասկանում են։ Օրինակ՝ դու։ Մենք շատ համբերատար ենք և հասկանում ենք, որ մեծ աշխատանք ունենք անելու։ Բոլոր մուսուլմաններն էլ, որոնք դեռ չգիտեն, որ իրենք մուսուլման են՝ մեր եղբայրներն են։ Նրանց պետք է համբերությամբ՝ ճշմարտությունը բացատրենք։ Ւսկ բոլոր նրանք, ովքեր արդեն իմանալով Ճշմարտությունը կասեն և կմտածեն ուրիշ բան՝ պետք է ոչնչացվեն։ Ւմանալ Ճշմարտությունը՝ նշանակում է՝ լինել արտոնյալ։ Դու լույս պետք է տարածես, ոչ թե խավար։ Եթե իմանալով Ճշմարտությունը դու Աստծու դեմ ես գնում, ապա աստված, որ քեզ կյանք է տվել՝ այդ կյանքը քեզանից կվերցնի։» ….
    Հիմա Ա. Աբրահամյանն է..))))… Նա մարդկանց չի ընկալում « իրենց էթնիկական պատկանելության լույսի տակ»..))))… «բոլորը հայ են» նույնիսկ եթե չգիտեն այդ մասին…))))… «Հայ» չեն միայն նրանք, ովքեր գիտեն որ իրենք հայ են (այսինք՝ գիտեն Ճշմարտությունը) բայց «որպես հայ իրեն որեւէ ձեւով չի դրսեւորել» (այսինքն՝ լույս չի տարածել)…))).. այդպիսիք՝ իհարկե, պետք է «ոչնչացվեն» …)))..
    Ստացվում է, որ չինացին, որը չգիտի որ ինքը «հայ» է՝ հայ է, իսկ ….«Սթիվ Ջոբսի երբեմնի զինակիցներից մեկը` ամերիկացի նշանավոր ծրագրավորող Ավետիս Թեւանյանը»… որը՝ հաստատ հայ է՝ (այսինքն՝ ի ծնե արտոնյալ է, գիտի այդ մասին, բայց «լույս չի տարածում») հայ չէ..)))… Ա. Աբրահամյանը շատ «բարի» է, նա հայ՝ «ոչ-հայերին» ջնջում է ընդհամենը «հայերի ցուցակից», մուսուլմանները՝ մուսուլման «ոչ-մուսուլմաններին»՝ ընդհանրապես, կյանքի «ցուցակից» են ջնջում…))))…
    Ա. Աբրահամյան, եթե ուզում ես՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԴ համար օգտակար բան անել, ընդհանրապես՝ ցուցակը ջնջի։ Չկան ՀԱՅԵՐ և ՈՉ-ՀԱՅԵՐ։ Կան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ (անկախ ազգությունից), և ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐԸ (ՀՀ քաղաքացիություն չունեցողները)։ Թե չէ, պահել ես «հայերի ցուցակը» և բնականաբար՝ քո «իրավունքը»՝ որոշելու, ովքեր պետք է լինեն «ցուցակում», ովքեր՝ ոչ։
    ՀԱՅՐԵՆՒՔՒՑ ազատվի, սիրունս, և անցիր ՊԵՏՈՒԹՅԱՆԸ…

    P. S. Տիպիկ է նաև «հայրենասիրական հումանիստի» հոդվածի վերջը…)))… հայ տղայի եւ ադրբեջանցի աղջկա ամուսնութուն… Թվում է թե՝ տոլերանտության նմուշ է… ԻՐՈՔ?..))))… Ցանկանում եք, որ «առողջ երեխաներ եւ թոռներ մեծացնեն»?
    ՍՏՈՒԳՈՂ ՀԱՐՅ՝ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ։
    ՒՍԿ ՆՐԱՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՅ ԵՆ, ԹԵ ՈՉ?

  4. Հ.Շ. says:

    Ընդհանրապէս հայի եւ օտարի միջեւ ամուսնութիւններու պարագային,
    անգամ մը եւս,
    այստեղ անտեսուած Սփիւքի իրականութիւնը:

    Հայատանի մէջ,

    . այդպիսի ամուսնութիւններ երեւի մէկ տոկոս համեմատութիւն իսկ չեն կազմեր
    . առաւել՝ շրջապատն ու գետինը հայկական են

    հետեւաբար, ազգային ձուլումի ազդակը աննշան է:

    Մինչ Սփիւռքի մէջ,

    . միջավայրը օտար է, եւ տեւապէս մղում է օտարացման
    . հայը ինք արդէն մօտաւորապէս հայ է մնացել
    . օտարի հետ ամուսնութիւնները 80%-ի շուրջ են, եւ դեռ հետզհետէ կ’աւելնան

    հետեւաբար, այդ ամուսնուիւններէն սեռած երեխաներուն համար մանաւանդ, ձուլումը անխուսափելի է, ստոյգ բան է: Այսինքն, խօսում ենք հայի ազգային բնաջնջման մասին:

    • Հ.Շ. says:

      Գալով հայի եւ ադրբեջանցիի ամուսնութեան յատուկ նիւթին,
      ահա դարձեալ պարագայ մը, ուր լռութիւնը իմաստութիւն է:

      Որովհետեւ, այդ երեւոյթին դէմ կարգ մը արտայայտութիւններ եթէ կը նկատուին անպատշաճ, նոյնքան անտեղի են խանդավառ ու յոտնկայս ծափահարութիւնները, սրտագին բարեմաղթումները – նամանաւանդ երբ անոնք կը նեռարեն ամուսնութեան բեղմնաւոր արտադրութեան նիւթը -:

      Խի՞:

      Քանզի, նուազագոյնը,
      պէտք է պահ մը մտածել – օրինակի համար – այս պարագաների մասին՝ https://www.aravot.am/2015/12/16/640187/
      (հաճեցէք մի հատ լման կարդալ, եւ դիտել)

      Իսկ եթէ ազգայնական «նեղմտութեան» վերագրումն է որ ոմանց մղում է այս նիւթին մէջ, բառացիօրէն՝ Պապէն աւելի պապական լինելու, խնդրեմ, վերյիշեցէք պահ մը թէ, Եւրոպայի եւ յատկապէս Ֆրանսայի մէջ, Համաշխարհային Պատերազմներու (երկուքին ալ) աւարտին, ինչպիսի վերաբերմունքի ենթարկուեցան յատկապէս այն կիները որոնք սիրային կապեր ունեցաղ էին թշնամիին հետ:

      cf. https://www.youtube.com/watch?v=k20MkC_Hulk
      https://www.youtube.com/watch?v=phXerpPebCQ

      Ընդգծելով այստեղ որ հայ-ադրբեջանական պատերազմը տակաւին ընթացքի մէջ է:

      • Արսեն says:

        Ցավալի կադրեր են. Մանավանդ, խեղճ «տատիկը», որը 60 տարի հետո արդարանում է՝ «j’avais rien fait contre ma patrie»….
        “Les femmes tondues” թեման՝ երկար ժամանակ «տաբու»-ների մեջ է եղել։ Ասեմ ավելին՝ ազատագրումից անմիջապեպես հետոյվա օրերին եղել են նաև հապշտապ դատավարություններ և «ոտքի վրա» գնդակահարությունների դեպքեր։
        Ւսկ այդ կադրերը քեզ որպես ինչ են ծառայում? Որպես օրինակ՝ թե ինչպես պետք է վարվել թշնամու զինվորին սիրահարված աղջկա հետ? Թե որպես օրինակ՝ թե ինչ չի կարելի անել?

        • Հ.Շ. says:

          նոյնիսկ եթէ կարող է թէ անսովոր քաղաքավարութիւնդ – կամ գոնէ, ինքնազսպումդ – ծուղակի պէս բան մըն է, նորէն ալ պիտի պատասխանեմ, որովհետեւ հարցումը արդարեւ առիթ կու տայ յաւելեալ լուսաբանութեան

          «խուզվածներ»ի միջադէպը յիշատակեցի, որպէս ապացոյցի նմոյշ թէ՝ այն երկիրներուն մէջ անգամ որ, մեզմէ ոմանք, մեզմէ աւելի զարգացած, մեզմէ աւելի «առաջացած» կը կարծեն (en l’occurrence, «Lumières»ների ծննդավայր Ֆրանսան), պարզապէս նորմալ է, բնական է, մարդկային է՝ որ շատ մը անձիք նշեալ կերպով հակազդեն, նոյնանման կացութիւնների

          եւ հետեւաբար, ընդհանրապէս անպատշաճ է (իսկ յատկապէս, անյայտ կորածների զաւակազուրկ այրիները նկատմամբ , նուազագոյնը՝ խիստ անփափկանկատ), յանուն հակասութեան ոգիի, քաղաքական շիտակութեան կամ չգիտեմ ինչ bien-pensance-ի, վերերէն բա՜րձր թռիչքներ առնել, եւ ոչ միայն այպանել նիւթի առարկայ ժողովրդային հասկնալի ընդվզումը, այլ երթալ հակառակ ծայրահեղութեան եւ քաջալերել, ծափահարել, բեղմնաւորութեան բարեմաղթումներ յայտնել, այսպէս ասած՝ լայն ժպիտ մը դէմքին, անձեռո՛ցը բռնել այդպիսի զոյգերու անկողնի կողքին…

          նշենք նաեւ որ Ֆրանսայի այդ դէպքերը կազմակերպողները համայնավարներն էին, քանզի անոնք էին գերմանական գրաւման ընթացքին դիմադրողները, ընդդէմ համագործակցողներին

          այսինքն, ձախակողմեաններն էին, յառաջդիմականները, որ հանրային բիրտ վարկաբեկման կ’ենթարկէին դաւաճան նկատվող խնդրոյ առարկայ սիրաբանողները, եւ ոչ թէ ծայրահեղ աջակողմեան, ազգայնապաշտ ցեղակրօններ, որոնց ընդհանրապէս կը վերագրուին այդպիսի մօտեցումներ

          ի դէպ, եթէ անհատն է եղեր կարեւորը, ինչո՞ւ համար հազարաւոր հայեր կռվի մէջ մեռան, Արցախի համար. անոնք բոլորը կարող էին անհատապէս շատ հանգիստ ապրիլ, արխային… նոյնիսկ ծայրագոյն հանգստութեամբ, եթէ ադրբեջանցիներու հետ ամուսնանային եւ զաւակներ բերէին

          նոյնպէս, եթէ անհատն է կարեւորը, ինչո՞ւ տակաւին «հայրենական» կը կոչենք այդ պատերազմը որու ընթացքին քարորդ միլիոնից աւելի հայորդիներ թողեցին տուն, տեղ, ընտանիք, երթալ – խանդավառօրէն – նահատակուելու համար յանուն ինչ-որ գաղափարի, ուրիշի երկրի ազատագրումին

          սովետական ժամանակներու քիչ թէ շատ պարտադրուած՝ յանուն հաւաքականութեան անհատի անէացման գաղափարի բացայայտ backlash-ն է այս տեսակի անհատապաշտութիւնը

          • Արսեն says:

            Ւսկ քեզ ով ասաց, որ Ֆրանսիացին անասուն լինել չի կարող, կամ ինչ-որ գաղափարներ կարող են փրկել սոված և ստորացված (40-ից 44 թիվը՝ որպես ստրուկ և մահվան սպառնալիքի տակ շահագործված) մարդկանց՝ անասուն դառնալուց? Ասեմ ավելին՝ համարյա բոլոր մարդիկ՝ կախված պայմանների դաժանությունից, դառնում են անասուն, ընդհամենը «անասնացման» կետն է մի փոքր տարբեր՝ տարբեր մարդկանց մոտ։ Կան մարդիկ, որոնց մոտ՝ անասուն դառնալու կետը մահվան կետից հետո է, բայց դրանք՝ շատ հազվադեպ հանդիպող բացառություններ են։
            Ասեմ ավելին…)))… իսկ ինչքան է «նորմալ» չպատրաստված մարդուն դաժան զրկանքների պայմաններում անասուն դարձնելու համար անհրաժեշտ ժամանակը???
            15 օր՝ Մաքսիմում…. «ԵՏԱՆԱՍՆԱՑՈՒՄԸ» տևում է շատ ավելի երկար (տարիներ), իսկ երբեմն էլ՝ առհասարակ հնարավոր չէ։
            Նշանակում է արդյոք՝ երբ տեսնում ես մարդ «անասուն» վիճակում «քաղաքական կոռեկտությունը» պահանջում է՝ չասել այդ մասին, կամ ասել «հիմա դու անասուն ես, բայց ես հասկանում եմ այն պայմանները՝ որոնք քեզ ստիպել են անասուն դառնալ?»։ – Ոչ, չի նշանակում։ Պետք է ասես, և օգնես որ դուրս գա անասուն վիճակից (եթե կցանկանա՝ դուրս գալ)։
            Նշանակում է դա, որ ես ինքս՝ երբեք անասուն չեմ դառնա, կամ չեմ եղել? -Ոչ, չի նշանակում։ Անասուն եղել եմ։ Սովետական բանակում իդեալական՝ սկզբում ծեծված՝ հետո ջարդող-փշրող անասուն։ Սովետական Հայաստանում՝ բոլորի նման շահագործվող և Կոմունիստներից վախեցող անասուն։ Մի պահ՝ 89-91 թվերին հույս երևաց, որ դադարելու եմ անասուն լինելուց… Բայց Լևոնը վերջնականապես 95-ին ասաց. «Հույսդ կտրի, այստեղ դու միայն անասուն կարող ես լինել»։ Ու դու փախչում ես, որ անասուն չլինես…))))… Դրանից հետո՝ Հայաստանում վիճակը ավելի է վատացել…
            Եվ եթե երբևէ նորից դառնամ անասուն, պահանջում եմ, որ ինձ այդ մասին բարձրաձայն ասեն…
            Դու այդ վիդիոներում ընդհամենը տեսնում ես, թե ինչ է արել Ֆրանսիացին՝ երբ եղել է անասուն։ Եթե երբևէ նորից դառնա անասուն, (որը բացառել՝ հնարավոր չի), այդպիսի բաներ՝ էլի է անելու… Էս անգամ սարսափելի է, որովհետև՝ եթե Ֆրանսիացին դառնա անասուն, դա արդեն սովորական անասուն չէ, դա ջերմամիջուկային ռումբով զինված անասուն կլինի…

  5. Հ.Շ. says:

    իսկ Սաակաշվիլիի նիւթով,
    պիտի գոհանամ պարզապէս դիտել տալով որ ինք ալ հայ ծագում ունի

    թեկուզ խառն ամուսնութեան արտադրութիւն է

    lol

  6. gib.gibindus says:

    Անհատ-մանհատ սաղ սուտ բաներ են: Ինչն է ամենակարևորը`հայտնաբերել է “Առավոտ”-ի լրագրողներից մեկը, Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ-ը: Աշխարհի ամենամեծ հետույքը-այսպես է անվանել իր իմաստալից և ուսուցողական հոդվածը: Թե չէ ընկել փիլիսոփայում եք: Ապրի Աշոտը, այ իսկական տղա-հայրենասեր, խելացի և այլն: “Առավոտ”-ը դարձել է ԱԺ պատգամավորների դարբնոց, կարծում եմ հաջորդը Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆՆ է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031