Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք ընտանիքն ուզում է հայերի հետ խաղաղ ապրել

Դեկտեմբեր 17,2015 16:00

Լուսանկարում պատկերված այս թուրք ընտանիքը Գերմանիայում մի ժամանակավոր կացարանում ցույց է անում՝ ընդդեմ բնակարանների բարձր վարձավճարների: Այնտեղ բնակարանի 1 ամսվա վարձը մոտ 600 եվրո է, ուստի իրենք փողոցում հայտնվելու վտանգի տակ են:

Բողոքի ակցիա անողները հերթով ամեն շաբաթ ընտանիքներով տեղափոխվում են այս կացարանը՝ հրավիրելու կառավարության եւ հանրության ուշադրությունը: Կացարանի պատերին փակցված էին կոչեր՝ ուղղված Անգելա Մերկելին՝ «ոչ ինքնասպասարկմանը», իսկ դռան մոտ տեղադրված էր հանգանակության արկղ: Կառավարությունը խոստացել էր աջակցել՝ փոխհատուցելով վարձավճարների մի մասը: Բայց դա բողոքավորները խնդրի լուծում չեն համարում:

Ուշագրավ է, որ երբ թուրք ընտանիքն իմացավ, որ իրենց խնդիրները լսելու են եկել հայ լրագրողները, սկսեցին պատմել, թե ինչքան լավ բարեկամ ազգեր են հայերն ու թուրքերը. «Բեռլինում էլ մենք ունենք շատ հայ ընկերներ, որոնց հետ ֆուտբոլ ենք խաղում: Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, քաղաքական խնդիրներ են, ոչ անձնական: Մենք ուզում ենք հայերի հետ ապրել միասին՝ խաղաղ: Մենք ձեզ հետ ոչ մի խնդիր չունենք, խնդիր ունեն քաղաքական գործիչները»:

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031