ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը սպասում է դաշնակցական ու հանրապետական պատգամավորների՝ սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները վիճարկելու իրենց ստորագրահավաքին միացող:
«Արդյոք ԲՀԿ-ում, ՀՅԴ-ում կամ հենց ՀՀԿ-ում կգտնվեն կամավորներ, բացի Վարդան Օսկանյանից, որը ֆորմալ ԲՀԿ խմբակցությունից է , որոնք արձանագրելով այս իրողությունը, որ հանրաքվեն լիովին կեղծված է կամ պարզապես, եթե հետաքրքրված են, որ դատարանում լինի ընդդիմության կողմից ներկայացված փաստերի համակողմանի քննություն, իրենց ստորագրությունը դնեն այդ փաստաթղթի տակ: Դիմում եմ բոլոր պատգամավորներին՝ անկախ նրանց պատկանելությունից, ՀՀԿ- են ԲՀԿ, թե ՀՅԴ, բոլորին դիմում եմ այս հիշեցմամբ, որ դա իրենց պարտավորությունն է:
Սահմանադրության ամբողջ տրամաբանությունը հանրաքվեի արդյունքների վիճարկման առումով այն է, որ նման դիմումը մտնում է Սահմանադրական դատարան, եթե պատգամավորների մեկ հինգերորդը դիմում են: Եթե ժողովուրդը համարում է, որ խնդիր կա հանրաքվեի արդյունքների կեղծման հետ, պատգամավորների վրա է դրված պարտականությունը, գործը հասցնել Սահմանադրական դատարան: Եթե այդ պարտականությունը չեն կատարում, նրանք իրավունք չունեն սրանից հետո ասել, որ նրանք ժողովրդի ընտրյալներն են կամ ժողովրդի պատգամավորներն են: Ժողովուրդը շատ հստակ գիտի, որ հանրաքվեն գլխիվայր շուռ է տրվել իրական արդյունքներից»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյանի խոսքով, այսօրվանից սկսել են ընտրակեղծարարներին պատժելու գործը. «Ես խոստանում եմ, որ հարյուրից ավելի հաղորդում կուղարկենք դատախազություն՝ ծանրագույն քրեական հանցագործությունների վերաբերյալ: Հետեւողականորեն հետեւելու ենք, որ բոլոր մեղավորները պատժվեն, անհերքելի ապացույցներ կան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ