Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ. «Լևոն Զուրաբյանի կողմից ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը»

Դեկտեմբեր 16,2015 20:35

Լևոն Զուրաբյանի կողմից ԿԸՀ հասցեին ներկայացված մեղադրանքների կապակցությամբ պարզաբանում ենք, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Այսպես`

ՀՀ ընտրական օրենսգրքի օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մուտքագրում է համակարգիչ` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Համակարգչային ծրագիրը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ: Հանձնաժողովը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի: Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը աղյուսակավորում է քվեարկության արդյունքները` ըստ ընտրական տեղամասերի»:

Նշված կարգով ստացվել են բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալները: Քվեարկության ավարտից, ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների բնօրինակներն ուղարկվում են ԿԸՀ:

ԿԸՀ-ում են գտնվում Լևոն Զուրաբյանի կողմից նշված տեղամասերի բոլոր արձանագրությունները, որոնցում նշված տվյալները և ԿԸՀ կայքում հրապարակված տվյալները նույնությամբ համընկնում են և ԿԸՀ կողմից այդ տվյալներում որևէ փոփոխություն չի կատարվել:

Ի դեպ նկատենք, որ Լևոն Զուրաբյանի կողմից հրապարակված քաղվածքներից որևէ մեկը չի եղել կցված իր իսկ կողմից ստորագրված և ԿԸՀ ներկայացված` հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումին:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ա՛յ ծառայամիտներ, կարո՞ղ եք պնդել. Լևոն Զուրաբյանի ներկայացրած 5 արձանագրությունները կեղծ են, թե՝ ոչ: Եթե չեք կարող, ուրեմն հանցագործներ եք, եթե կարող եք, ինչո՞ւ չեք այդ անում…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031