Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ռեւազյան. «Ի՞նչ է նշանակում մեկ ազգ, մեկ եկեղեցի, մեկ մշակույթ»

Դեկտեմբեր 16,2015 20:22

«Հայաստանում կան 50-ից ավել տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, սակայն իրենց թիվն, ընդհանուր առմամբ, կազմում է բնակչության 2-3 տոկոսը» դեկտեմբերի 16-ին «Խտրականություն. Առկա հիմնախնդիրները եւ պայքարի միջոցները Հայաստանում» թեմայով քննարկման ընթացքում ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:

Նա նշեց, որ ազգային փոքրամասնությունների մասին օրենք չկա, եւ օրենքի բացակայությունն արդեն իսկ խոսում է ինչ-որ վերաբերմունքի մասին. «Եթե մենք փորձենք հասկանալ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական մոտեցում կա՞, թե չէ, կարող եք անդրադարձ կատարել, եթե հիշում եք Երեւանի փողոցներում փակցված են «Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ եկեղեցի» թռուցիկներ: Նման բովանդակությամբ մեծ պաստառներ կան կարծեմ դեպի Էջմիածին գնացող ճանապարհին, դա արդեն իսկ ինքնին խտրական վերաբերմունք է: Ի՞նչ է նշանակում մեկ ազգ, մեկ եկեղեցի մեկ մշակույթ, ո՞ւր մնացին մյուս ազգերն իրենց պատմամշակութային ավանդույթներով, արդյոք իրենք մեր հասարակության մա՞սը չեն: Եվ պետք է հասկանալ, որ Հայաստանը վայր է, որտեղ ապրում են նաեւ այլ ազգի ներկայացուցիչներ՝ իրենց հավասար իրավունքներով եւ հնարավորություններով»:

Ռոբերտ Ռեւազյանը նշեց, որ չի հիշում, որ Հանրային հեռուստատեսությամբ լուսաբանվեն ասորիների, եզդիների խնդիրները եւ ավանդույթները: Նա նշեց, որ Հայաստանի հելսինկյան կոմիտեն 2012 թվականին ուսումնասիրություն էր իրականացրել եզդիական համայնքի դպրոցներում՝ կրթության վերաբերյալ, արդյունքում՝ բացահայտել են եզդիերեն դասավանդող ուսուցիչների պատրաստ չեն, չկա մասնագիտացված գրականություն դպրոցներում համապատասխան ուսուցում կազմակերպելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031