Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. Ամենապիտակավորված կրոնական կազմակերպությունը Եհովայի վկան է

Դեկտեմբեր 16,2015 19:40

«Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 16-ին «Խտրականություն. Առկա հիմնախնդիրները եւ պայքարի միջոցները Հայաստանում» թեմայով քննարկում էր կազմակերպել:

Քննարկման ընթացքում Համագործակցություն հանուն ժողովրդավարության հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Դանիելյանն ասաց, որ Հայաստանում ամենապիտակավորված կրոնական կազմակերպությունը Եհովայի վկան է, բայց բոլոր դրական զարգացումները պայմանավորված են հենց այդ կազմակերպության հետ. «Եհովայի վկաները շատ հստակ ձեւով աշխատում են դատական գործընթացների միջոցով իրենց խնդիրները լուծելու համար եւ շատ մեծ հաջողություններ ունեն: Եվ գուցե դա պայմանավորված է նրանով, որ Եհովայի վկաների փաստաբանները հիմնականում արտասահմանցիներ են, եւ շատ լավ արդյունքներ ունեն: Այդ արդյունքների հետեւանքով ամենապիտակավորված կազմակերպությունը այսօր ունի շատ հաջողություններ՝ իր խնդիրները լուծելու համար»:

Ստեփան Դանիելյանը նշեց, որ կրոնական կազմակերպությունները խնդիրներ ունեն շինությունների կառուցման հետ կապված. «Շատ կրոնական կազմակերպություններ կարողացել են իրենց պաշտամունքի վայրերը կառուցել, որն առաջ շատ դժվար էր, նույնիսկ Եհովայի վկայի համար էր դժվար: Այս տարիների ընթացքում մի շարք շինություններ՝ պաշտամունքի վայրեր են կառուցվել, սակայն այսօր կան դատական գործընթացներ Երեւանում պաշտամունքի վայրեր կառուցելու համար, Երեւանի քաղաքապետարանը մերժել է Եհովայի վկաներին, եւ այդ դատական գործընթացները շարունակվում են: Բացասական վճիռներ կան, բայց իրենք կհասնեն մինչեւ Եվրոպական դատարան եւ ճանապարհ կբացեն մյուս կազմակերպությունների համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nene says:

    Զզվեցինք սրանցից․քնած ես ,կգան ,շտապ դուրս ես գալիս ,էլի ներխուժում են ;Ով՞ պիտի պաշտպանի մեզ էս սատանիստներից։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031