Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը ներկա է գտնվել «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Դեկտեմբեր 16,2015 19:07

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը:

Երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 25-ամյա հոբելյանի առթիվ Հովիկ Աբրահամյանը բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իրավագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ամալյա Խառատյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ բուհի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սիմոնյանին, տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության  թեկնածու, դոցենտ Խորեն Մխիթարյանին, իրավագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արմեն Քինակցյանին, տնտեսագիտության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Մարինե Ասլանյանին և օտար լեզուների (ֆրանսերեն) ամբիոնի դոցենտ Այծեմնիկ Ստամբոլցյանին՝ խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և շրջանավարտներին՝ բուհի 25-ամյակի առթիվ, մաղթել նորանոր ձեռքբերումներ: Վարչապետի խոսքով՝ 1990 թ. հիմնադրված «Գլաձոր» համալսարանը մեր երկրի առաջին ոչ պետական բարձրագույն կրթօջախներից է, որն արդեն կայացել է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն և իր արժանի տեղն է զբա­ղեց­նում ՀՀ բուհա­կան համակարգում: «Շարունակական բարեփոխումների շնորհիվ «Գլաձոր» համալսարանում ապահովվում են ժամանակակից կրթություն կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Փաստ է արդեն, որ բուհի շրջանավարտները կարողացել են ձևավորել որակյալ աշխատանքային շուկա և լինել մրցունակ», – ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է որակյալ կրթության ապահովման հարցում և´ պետական, և´ մասնավոր բուհերի դերակատարությունը և շարունակական բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում՝ ուղղված ավելի մրցունակ կրթական համակարգի ձևավորմանը: «Պետական կրթական քաղաքականության սկզբունքները՝ հավատարմագրային գործընթացի ներդրում, որակի վերահսկողության մեխանիզմների ձևավորում, ներքին և արտաքին աուդիտի իրականացում, հենց այդ նպատակին պետք է ծառայեն: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կրթության ոլորտում ավելի բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի թե´ պետական, թե´ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան ավելի որակյալ ծառայություններ մատուցել», – եզրափակել է կառավարության ղեկավարը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031