Վորոնեժի պարեկապահակային ծառայության աշխատակիցները ձերբակալել են 20-ամյա մի երիտասարդի, որի նկատմամբ Հայաստանի ոստիկանությունը միջազգային հետախուզում էր հայտարարել: Ըստ «Riavrn»-ի՝ այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Վորոնեժի բաժնի մամուլի ծառայությունը:
Երիտասարդը զինկոմիսարիատից թաքնվել է սկսած 2013 թվականի օգոստոսից, ինչից պատճառով նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափելու հոդվածով: Այստեղ նրան սպառնում է 2 տարվա ազատազրկում:
Ոստիկանության տվյալներով՝ Հայաստանի իրավապահների Վորոնեժում տեղեկատվություն է ստացվել, որ երիտասարդը գտնվում է այնտեղ: Վորոնեժի իրավապահները պարզել են, որ զինծառայությունից խուսափածն ապրել է ծանոթներից մեկի տանը եւ հենց այդ տանն էլ ձերբակալել են նրան:
Այժմ քննարկվում է նրան արտահանձնելու հարցը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ