Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄէ դեսպան. Պետք է խոստովանեմ, որ ունեք բարեկարգ, մաքուր ու հարմարավետ մայրաքաղաք

Դեկտեմբեր 16,2015 17:32

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր  դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ:

«Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչն էլ ավելի է  պարտավորեցնում մեզ գործընկերային կապեր հաստատելու նաև Երևանի և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքների միջև: Ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր գործուն աջակցությունը երկուստեք  գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման հարցում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ առկա է համագործակցության մեծ ներուժ` Երևանի և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքների միջև հարաբերություններ հաստատելու, կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, առավել ևս հաշվի առնելով երկու երկրներում արտակարգ և լիազոր դեսպանների կողմից տարվող հետևողական աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Արաբական Միացյալ էմիրությունների արտակարգ և լիազոր  դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին իր հերթին  ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և ԱՄԷ քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն:

«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Նաև նշեմ, որ իսկապես տպավորված եմ Երևանի զարգացման տեմպերով, և պետք է խոստովանեմ, որ ունեք բարեկարգ, մաքուր ու հարմարավետ քաղաք, ինչն արձանագրում են նաև մեր երկրից Երևան ժամանած զբոսաշրջիկները»,- նշել է Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին:

Շնորհակալություն հայտնելով փոխգործակցության պատրաստակամության համար և իր հերթին կարևորելով միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, ներդրումային ծրագրերի կյանքի կոչումն ու փորձի փոխանակումը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ իր լիազորությունների շրջանակում քննարկելու երկկողմ կապերի հաստատման ու ամրապնդման ցանկացած նախաձեռնություն:

Հանդիպման շրջանակում ՀՀ-ում Արաբական Միացյալ էմիրությունների արտակարգ և լիազոր  դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել հաջորդ տարվա ապրիլին ԱՄԷ-ում կայանալիք ամենամյա ներդրումային կոնֆերանսին մասնակցելու հրավերը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետի փորձն իսկապես կարևոր է իրենց համար: Դեսպանը նաև նկատել է, որ քաղաքապետի այցը հրաշալի առիթ կլինի նաև ԱՄԷ-ի քաղաքների հետ կապեր հաստատելու առումով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031