«Նոր Հայաստան» ճակատը Կապանից մեկնել է Գորիս եւ երթ է անում քաղաքի փողոցներում:
Երթի մասնակից ճակատի անդամները բարձրախոսով տեղի բնակչությանը փողոց դուրս գալու, ընդվզման, հեղափոխության կոչեր են անում:
«Քանի դեռ դուք ձեր տներում նստած եք, մի խումբ հաստավիզ օլիգարխներ ոչնչացնում են ձեր երեխաների ապագան, զավթել են ձեր իշխանությունը: Մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե սեռժիկներին ու լիսկաներին: Սա մեր երկիրն է: Մենք իրավունք չունենք մեր իշխանությունը հանձնելու ուրիշներին, այն տականքներին, որոնք կործանում են մեր երեխաների ապագան: Դուրս եկեք փողոց: Հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու մեր սերունդների առջեւ վզներս ծուռ կանգնել: Դուրս եկեք փողոց, դուրս եկեք ընդվզման: Սա ձեր երկիրն է եւ յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր երկրի համար, պատասխանատու ենք ապագա սերունդների համար: Դուրս եկեք փողոց», – հայտարարում են Գեւորգ Սաֆարյանն ու «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամները:
Գորիսեցիները չեն արձագանքում մի քանի հոգանոց երթին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ