Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի պատասխանն Ալեքսանդր Արզումանյանին

Դեկտեմբեր 16,2015 17:04

«Եթե իշխանության տարբեր հաստիքային աշխատողներ իրենց գործը թողած շարունակեն զբաղվել «Բարգավաճ Հայաստանով», ապա խոստանում ենք, որ առաջիկայում հատ-հատ կանդրադառնանք իշխանության այս կամ այն ներկայացուցիչների հետ վերջիններիս ստվերային բոլոր կապերին եւ գործարքներին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը`հակադարձելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին:

Վերջինս, հիշեցնենք, այսօր, լրագրողների հետ զրույցում ասել էր. «ԲՀԿ-ն երբեւէ ընդդիմադիր դաշտում չի գործել, ԲՀԿ-ն եղել է չիշխանություն: Հիմա էլ, գուցե, կիսիշխանություն»:

«Գիտեք, Ամանորին ընդառաջ մի նոր տենդենց եմ նկատում`իշխանության տարբեր ներկայացուցիչների մոտ ծառայության անցած գործիչների մոտ նախատոնական գերակտիվություն է նկատվում: Իշխանությանը մատուցած իրենց «տքնաջան» ծառայությունը վերջիններս ուզում են փոխհատուցել գոնե ինչ-որ արմատական հայտարարություններ անելով: Բացի «Այս իշխանությունները վատն են, այս իշխանություններին պետք է հեռացնել» հայտնի ճշմարտությունից, որի հետ բոլորը համաձայն են, իշխանության հաստիքային աշխատողներն ավելիին ընդունակ չեն: Բայց, քանի որ խնդիր ունեն հանրությանը ներկայանալ «ընդդիմադիր» կերպարով, ինչ է մնում անել`մնում է թիրախ դարձնել «Բարգավաճ Հայաստանին». իրենց համար անշառ թեմա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը`հավելելով. «Այս գործելաոճն են ընտրել իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից ֆինանսավորվող որոշ, իբր «անկախ» լրատվամիջոցներ և իշխանության տարբեր գործիչների կողմից տարբեր «անաչառ» պռոեկտների գործուղվող «ընդդիմադիրներ»: Բայց վերջիններս մոռանում են, որ Հայաստանը փոքր երկիր է և բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031