Ինչպես այսօր տեղեկացրել էինք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտնվել է Վրաստանի համար անցանկալի մարդկանց ցուցակում. հոկտեմբերի 18-ին նրան արգելել են անցնել Սադախլուի անցակետը՝ առանց բացատրելու, թե որն է պատճառը: Հուշարձանագետը նշել էր, որ դեպքից հետո նամակ է հղել Հայաստանում Վրաստանի դեսպանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:
Դեսպանատնից մեզ ասացին, որ կարդացել են հրապարակումը եւ տեղյակ են խնդրից. «Սամվել Կարապետյանի նամակը, որը հասցեագրված էր Հայաստանում Վրաստանի դեսպանին, ուղարկել ենք Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որպեսզի մասնագետներն ուսումնասիրեն: Դեռեւս պատասխան չենք ստացել»,-Aravot.am-ին ասաց Հայաստանում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Նինո Ափծիաուրին:
«Ուրախ եմ, որ մի լուր ստացա, փաստորեն աննկատ չի մնացել»,-մեզ հետ զրույցում, իմանալով վերոնշյալի մասին, ասաց Սամվել Կարապետյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ