Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու կենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցում ու Խաղաղության օղակում համատարած բիզնեսներ են փակվել՝ խանութներ, սրճարաններ, գրեթե բոլոր կառույցները վարձով են տրվում, որոշ խանութատերեր էլ մտադրված են դադարեցնել իրենց բիզնեսը՝ չարդարացնելու պատճառով:
Aravot.am-ի ՝ «Գյումրու կենտրոնում համատարած փակվել են խանութներ, սրճարաններ» հրապարակմանն այսօր արձագանքեց Գյումրու «Մեգա հագուստի խանութի տերը՝ Սեդա Ղազարյանը՝ պարզաբանելով. «Մեգա» խանութը չի փակվել, պարզապես մենք տեղափոխվել ենք այլ հասցե՝ այժմ մեր խանութը գործում է Սայաթ-Նովա 13 հասցեում: Տեղափոխման պատճառն այն է, որ բիզնեսի նվազման խնդիր կա»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ