Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրաքվեն կեղծելուց հետո ժանիքներ ցույց տալու ռեժիմի փորձերը վերածվում են ծամածռության

Դեկտեմբեր 16,2015 16:06

Այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 15-ի սահմաններում ոստիկանությունը բռնությամբ պոկել է Ազատության հրապարակում ցուցարարների տեղադրած՝ «Պահպանել մաքրություն» գրառմամբ պաստառները:

Մշակութային արժեքների «ջատագով» ոստիկանության այս քայլը պատահականություն չէ, այլ համակարգված քաղաքականության դրսևորում:

Եթե կատարվածին համադրում ենք Սյունիքում այսօր տեղի ունեցող «Նոր Հայաստան» ճակատի հավաք-հանդիպումների ընթացքում ոստիկանության հանցավոր անգործության պայմաններում տեղի պաշտոնյաների գլխավորությամբ այդ հանդիպումները խափանելու և սադրանքի փորձեր կատարելու դեպքերը, ակնհայտ է դառնում, որ ռեժիմի կարծիքով հանրաքվեի գործընթացի նկատմամբ արտաքին մշտադիտարկման պատճառով դրսևորած իր հարկադրական զսպվածության փուլն անցնում է, ուստի այսուհետև հարկավոր է ժանիքներ ցույց տալ և վերականգնել բռնապետության կորցրած դիրքերը: Հատկապես՝ որ կեղծ հանրաքվեով անցկացված «նոր սահմանադրությունը» բռնության ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում:

Ոստիկանությանը պայքարող քաղաքացիների դեմ նոր թափով սանձազերծելու ռեժիմի փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ նա սպառման եզրին է գտնվում նյութական ռեսուրսների առկայության, սոցիալական սնուցման, արտաքին աջակցության և շատ այլ առումներով:

Այդ մասին է վկայում թեկուզ այն խորհրդանշական փաստը, որ այսօր Կապանում տեղի ունեցած «Նոր Հայաստանի» հանդիպման ժամանակ ռեժիմի կամակատար սադրիչներից մեկի ձեռքով անհաջող փորձ կատարվեց հրկիզելու ընդդիմադիր գործիչներից մեկի պատկերով խրտվիլակը: Տեղի ունեցածը փաստում է այն մասին, որ ռեժիմի ձեռքերը կապված են, իսկ զինանոցն սպառվում է, ուստի նա ճարահատյալ դիմում է ընդդիմադիր ուժին բնորոշ հնարքների, ինչի հետևանքով ժանիքներ ցույց տալու ռեժիմի գործողությունը վերածվում է ծամածռության:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031