Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 04/05 ընտրատեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ

Դեկտեմբեր 16,2015 15:59

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 04/05 ընտրատեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին «asparez.am» կայքէջում զետեղվել է հրապարակում այն մասին, որ դիտորդի ձեռքից նախագահը խլել է տեսագրություններով հեռախոսը, ջնջել պարունակությունը և վերադարձրել:

Հրապարակման հիման վրա Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր՝ պարզելու մատնանշված հանգամանքները։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության դիտորդ Գոհար Աբրահամյանը  բացատրություն և հաղորդում է տվել այն մասին, որ 06.12.2015թ. տեղի ունեցած ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 04/05 ընտրատեղամասում հայտնաբերված կրկնակի քվեարկության հնարավոր դեպքի նկարահանման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ս.Ավագյանը խլել է իր բջջային հեռախոսը` խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության մասին բավարար տվյալներ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով։ Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։

Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում է 11 քրեական գործ՝ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), ևս 3 քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով, որոնք ուղարկվել են ըստ քննչական ենթակայության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031