Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ կապանցիներին. «Սյունիքը չունի մարզպետ, Սյունիքը չունի հանրապետության նախագահ»

Դեկտեմբեր 16,2015 15:31

Այսօր Կապանում «Նոր Հայաստան» ճակատի հավաք-հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ մի խումբ կապանցիներ ընդվզեցին:

«Այս պահին կարող ենք ասել, որ Սյունիքում չեն գործում, ինչպես Հայաստանի Հանրապետության այլ մարզերում, ազգային իշխանություններ: Որն է մեր խնդիրը: Մեր խնդիրն է՝ կազմել, կազմակերպել ազգային իշխանությունների ձեւավորումը»,- ասաց տիկին Փոստանջյանը եւ շարունակեց. «Կարող ենք ասել, որ Սյունիքը չունի մարզպետ, Լիսկան Սյունիքի մարզի մարզպետը չէ, Սյունիքը չունի հանրապետության նախագահ, Սյունիքը չունի տեղական ինքնակառավարման մարմիններ, Սյունիքը չունի ոստիկանություն եւ ազգային անվտանգության ծառայություն»:

Այդ ժամանակ ներկաների մեջ մի խումբ երիտասարդներ ընդվզեցին՝ «Ի՞նչ Լիսկա՝ պարոն մարզպետ: Հիվանդ ա սա», – դժգոհեցին նրանք:

«Ոստիկաններ, եկեք եւ այս օրինազանց քաղաքացիներին անմիջապես դուրս հանեք էստեղից», – պահանջեց տիկին Զարուհին:

Իսկ երբ ներկաների մի մասը դժգոհեց, որ «Նոր Հայաստան» ճակատի անդամները եկել են Սյունիք, վիրավորում են սյունիքցիներին եւ պահանջեցին փոխադարձ հարգանք, Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձեց, որ կան մարդիկ, որոնք շփոթում են մեկի հարցը սյունեցու արժանապատվության եւ թասիբի հետ: «Սյունիքը բարձր է, քան ցանկացած անհատ: Սա դիտավորյալ սադրանք է, ոստիկաններին խնդրում ենք այդ սադրանքը կանխել: Խնդրում եմ՝ ոչ մեկը չխանգարի եւ չխեղի իմ խոսքը», – ասաց «Ժառանգության» առաջնորդը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031