Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ երաժիշտ-կատարողների հաղթանակները՝ Պ. Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթում

Դեկտեմբեր 16,2015 15:28

Ս. թ. դեկտեմբերի 5-15-ը, Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կայացած Պ. Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող ջութակահար Դիանա Ադամյանը արժանացել է երկրորդ, Անդրանիկ Աղաջանյանը` հատուկ մրցանակի:

Միջազգային մրցույթների դափնեկիրներ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լարային բաժնի 11-րդ դասարանի աշակերտներ Դիանա Ադամյանը (դասատու՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյան) և Անդրանիկ Աղաջանյանը (դասատու՝ Արմինե Ավետիսյան) մրցույթին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նշենք, որ պատանի երաժիշտները ս. թ. հուլիսին որպես մենակատարներ հանդես էին եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ և հաղթել մրցույթի նախընտրական փուլում` արժանանալով միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերին:

Մրցույթն անցկացվել է երեք փուլով` դաշնամուր, ջութակ, թավջութակ անվանակարգերում, որին մասնակցել են մինչև 17 տարեկան 130 պատանի երաժիշտ-կատարողներ, ավելի քան 23 երկրներից. Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Իտալիայից, Ավստրալիայից, Կորեայից, Ուկրաինայից, Ռումինիայից, Իսրայելից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Սերբիայից, Ավստրիայից, Ղազախստանից, Կանադայից, Դանիայից և այլ երկրներից:

Դաշնակահարների ժյուրին նախագահել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական տասնամյակի տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Օվչիննիկովը, ջութակահարներինը՝ ՌԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոն, իսկ թավջութակահարներինը՝ ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մարիա Չայկովսկայան:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031