Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքը

Դեկտեմբեր 16,2015 15:10

2015 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովը դեկտեմբերի 16-ին գումարեց իր առաջին նիստը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները լսեցին մի շարք զորակոչիկների բողոքները եւ համապատասխան որոշումներ կայացրեցին:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ անցած զորակոչի ընթացքում հանձնաժողովը քննարկել է բոլոր դիմում-բողոքները, եւ որտեղ միջնորդության անհրաժեշտություն  է եղել, հանձնաժողովը համապատասխան միջնորդագրեր է ուղարկել զորակոչային մարմիններին. «Յուրաքանչյուր դեպքում դիմողն ինքն է որոշում իրեն հուզող հարցերը հղել: Եթե դիմումը եկել է` լինի հիմնավորված կամ չհիմնավորված, մենք պարտավոր ենք քննարկել: Իհարկե՛, երբ միջամտության համար հիմքեր չեն լինում, մենք պարզաբանում ենք, որ ընդունված որոշումները հիմնավորված են կամ զորակոչի գործընթացը բնականոն ընթանում է, համապատասխան ընթացք չենք տալիս»:

Gehgham Harutyunyan 2Գեղամ Հարությունյանը նշեց, որ այս անգամ եւս զորակոչիկները եւ նրանց հարազատները նույն խնդիրներով են դիմել հանձնաժողովին, ինչ անցած տարիներին` առողջական, ընտանեկան հանգամանքներից բխող եւ իրավական խնդիրներ: Նա ընդգծեց, որ ընտանեկան հանգամանքների հետ կապված երկու հիմնական հարց է արծարծվում` բնակավայրին մոտ ծառայելու արտոնությունից օգտվելու եւ արդեն իսկ ծառայող եղբոր մոտ ծառայության ուղարկելու խնդրանք:

«Այս պահին ստացել ենք 45 դիմում-բողոք: Դարձյալ նույն օրինաչափությամբ՝ որպես կանոն, հիմնականում սրտի հետ կապված խնդիրներ են արծարծվում, նաեւ՝ հենաշարժական համակարգի հետ կապված»,- ասաց նա:

Հարցին, թե միջնորդությունները որքա՞ն հաճախ են բավարարվում, Գեղամ Հարությունյանը պատասխանեց. «Որպես կանոն 1/3-ի  չափով միջնորդությունները բավարարվում են, դա պայմանական թիվ է: Որոշումների վերանայումը  չէ միայն դիմում-բողոքների բավարարման ցուցանիշը, որովհետեւ ոչ բոլոր դեպքերում ենք մենք այդպիսի խնդիր դնում` վերանայել արդեն ընդունված որոշումը: Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է լրացուցիչ անդրադառնալ խնդրին, ինչ-որ տեսանկյունից  քննարկել հարցը կամ լրացուցիչ ու ստուգիչ հետազոտություն կատարել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031