Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վրացական գինիների տեղը չկարողացանք զբաղեցնել, թուրքական խաղողի ու չամիչի տեղն էլ դժվար թե զբաղեցնենք (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2015 14:49

Ռուսաստանում թուրքական սննդամթերքի արգելքով պայմանավորված՝ Հայաստանը կարող է խաղողի եւ չամիչի լուրջ խմբաքանակ արտահանել: Այսօր «Հայացք» ակումբում այսպիսի համոզմունք հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Սակայն, պարոն Հարությունյանը աչքի առաջ ունենալով վրացական գինիների հետ կապված նախադեպը, երբ Ռուսաստանը աբխազական պատերազմի հետեւանքով հրաժարվել էր Ռուսաստան արտահանվող վրացական գինիներից, իսկ Հայաստանն էլ չկարողացավ դատարկ տեղը լրացնել, վստահ չէ, որ այս անգամ թուրքական ապրանքները կփոխարինվեն հայկականով` չնայած որ դրանց պահանջարկը կա:

Ավագ Հարությունյանի խոսքերով, խնդիրը միմիայն «մեր մեջ է» եւ անկախ այս կամ այն երկրի նկատմամբ արգելքին, Հայաստանը, կազմակերպչական հարցերով պայմանավորված, պատրաստ չէ նման ծավալներ ապահովել. «Արտահանումը Ռուսաստան, ոչ թե կախված է ռուսական շուկայում իրադրությունից, այլ կախված է մեզանից»:

Մանրամասները` տեսանյութում

Ավագ Հարությունյանի տվյալներով, հայ գինեգործները ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով հիսուն տոկոս վնաս են կրել: Որպեսզի եկող տարիներին էլ գործարարները խուսափեն այդպիսի խնդիրներից, գինեգործ Հարությունյանն առաջարկում է բարտերի մեխանիզմով աշխատել: Այսինքն` ապրանքի դիմաց ապրանքով: Ըստ նրա, այդ մեխանիզմը գործել է 1994-1995 թվականներին` Թուրքմենստանի հետ:

Ավագ Հարությունյանի կանխատեսմամբ, եկող տարի 60 հազար տոննա խաղող մթերելու խնդիր կլինի, չնայած որ մոտ 20 տոկոս կկրճատվեն խաղողագործության ծավալները` հաշվի առնելով այս տարվա փորձը: Պարոն Հարությունյանը կարծում է, որ խաղողագործությունը փրկելու համար կառավարությունը պետք է դոտացիա տրամադրի խոշոր գործարաններին, որպեսզի կարողանան գյուղացու արտադրանքը եկող տարի իրացնեն. «Պետությունը պետք է գործարանների խմբին պատվեր իջեցնի եւ մեկ-երկու խոշոր գործարանի, որոնք կարող են 60 հազար տոննա մթերել, վարկային գիծ տրամադրի»:

Նա նաեւ անդրադարձավ գյուղացիների կրած վնասներին: Պարոն Հարությունյանի հաշվարկներով, գյուղացիական տնտեսությունների մեկ երրորդն է շահույթ ստացել. «Մեկ երրորդը ոչինչ չեն ստացել, մեկ երրորդն էլ վնասով են դուրս եկել»:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031