Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդը Արարատի մարզի նույն տեղամասում մի քանի անգամ լցոնումներ է նկատել. ТВ 2

Դեկտեմբեր 16,2015 14:41

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունները դիտարկած Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի դիտորդ (European Platform for Democratic Elections), քաղաքացիական ակտիվիստ Քսենյա Ֆադեեւան «ТВ 2» հեռուստաընկերության կայքում իր դիտարկումներն է ներկայացրել խախտումների մասին։

Քսենյա Ֆադեեւան՝ վերեւի շարքում աջից երրորդը

Քսենյա Ֆադեեւան՝ վերեւի շարքում աջից երրորդը

Ֆադեեւան նշել է, որ մի քանի տեղամասեր են այցելել եւ նկատել են խմբերով մարդկանց, որոնց կողքին եղել են կազմակերպիչներ ու ինչ-որ բաներ են բացատարել. «Մեզ համար պարզ էր, որ նրանք կեղծարարներ են։ Տեղացի դիտորդը, որը հայերեն գիտեր եւ լսել էր նրանց խոսակցությունը, հաստատեց մեր ենթադրությունները։ Սակայն ապացուցել, որ խմբերով կանգնած մարդիկ կեղծարարներ են, բավականին դժվար է։ Մեզ մնում էր միայն դա արձանագրել լուսանկարներով»։

Նա տեղեկացրել է, որ իրենց գործընկերներն այդ օրը Facebook-ում լուսանկարներ են հրապարակել, որոնցում երեւում է, որ քվեատուփերում լցոնումներ են կատարվել։ Այդ ժամանակ արդեն պետք է սկսվեր ձայների հաշվարկը եւ դիտորդները ցանկանում էին կողմնորոշվել, թե որ ընտրատեղամաս գնան։ «Լցոնումներով ամենաշատ լուսանկարները եղել են 16-րդ համայնքից (Արարատի մարզ) եւ մենք մեր հայ գործընկերոջը համոզեցինք, որ հենց այնտեղ գնանք։ Մի տեղամասում մենք հանդիպեցինք տեղի անկախ դիտորդներին, որոնք, կարծես թե, ամեն ինչ իրենց ձեռքում էին պահում։ 16/40 տեղամասում (Նոր Խարբերդ, մշակույթի տուն) մենք տեսանք կասկածելի դասավորված ծրարներ»։

uchastokՖադեեւան գրել է, որ իրենք կասկածել են, թե դա լցոնում է։ Դա նկատելով՝ հանձնաժողովի անդամը վերցրել եւ թափ է տվել քվեատուփը։ «Հետո մենք եւս 1 մեկ տեղամաս գնացինք ու վերադարձանք 16/40 տեղամաս։ Կրկին ուսումնասիրելով քվեատուփը նկատեցինք եւս մի քանի ոչ սովորական դասավորված ծրարներ։ Հանձնաժողովի անդամները զայրանում էին եւ շարունակում վստահեցնել, որ ծրարներն ինքնուրույն կարող էին այդպես ընկնել։ Նույնը վստահեցրել են նաեւ Transparency-ի մեր գործընկերները»։

Դրանից հետո դիտորդները խնդրել են հանձնաժողովի նախագահին իրար կողք դասավորված քվեաթերթիկները հանել. «Մեր ենթադրությունը հաստատվեց։ Բոլոր քվեաթերթիկներում «Այո» էր նշված։ Նախագահը փորձում էր խառնել ծրարները եւ հատակից հանել, սակայն մենք կարողացանք ստուգել դրանք»։

Դիտորդը նաեւ դժգոհություն է հայտնել տեղամասերի վիճակից։ «Նրանցից շատերը գտնվում էին դպրոցներում, մշակույթի տներում եւ մանկապարտեզներում եւ ահավոր վիճակում էին. շատ ցուրտ էր, պատերը քանդված էին…»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031