Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնյաներին առաջարկում է ինքնակամ անցնել թոշակի

Դեկտեմբեր 16,2015 14:17

«Նոր Հայաստան» ճակատը այսօր հավաք-հանդիպումներ է անցկացնում Սյունիքի մարզում:

Կապանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բացելով քաղաքացիական ժողովը՝ հայտարարեց, որ օրակարգում երկու հարց է. «Առաջինը՝ ընտրությունը գողացած, կեղծած Սերժ Սարգսյանի ազատ արձակումը իր բռնազավթած աթոռից եւ երկրորդը՝ մինչեւ արդար, արտահերթ ընտրություններ՝ նախագահական եւ խորհրդարանական, ժողովրդի վստահությունը վայելող կառավարության կազմավորումը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց, որպեսզի, իր բնութագրմամբ, պետական հանցագործություն կատարած բոլոր-բոլոր պաշտոնյաները ազատվեն եւ առաջարկեց. «Ոչ խնդրում ենք, ոչ էլ՝ պահանջում: Առաջարկում ենք, որ այդ մարդիկ, այդ պաշտոնյաները, որ մեծ սխալներ գործել են դեկտեմբերի 6-ին եւ դրանից առաջ, ինքնակամ դուրս գան, անցնեն թոշակի, որ ժողովուրդը վերջապես ունենա այն իշխանավորները՝ քաղաքապետ, մարզպետ, գյուղապետ, նախագահ, որոնք կծառայեն միմիայն ժողովրդին», – հայտարարեց նա եւ ավելացրեց, որ իրենք այդ չափանիշը քաղաք առ քաղաք, մարզ առ մարզ կիրառելու են ամենուր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031