ԲՀԿ խմբակցության որևէ անդամ չի միացել ՀԱԿ-ի ստորագրահավաքին` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը որևէ փաստաթուղթ չի ստացել:
«Երեկ ասել ենք, որ չենք միանում, դրա մասին հիմնավոր մեկնաբանել են»,- գործընկերոջ խոսքը համեմեց ԲՀԿ կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը` իրեն ընդդիմադիր հայտարարած կուսակցությունը չի՞ միանում ընդդիմադիրների նախաձեռնությանը, Վահան Բաբայանը պատասխանեց. «Սոլիդարությունից ելնելով նման նախաձեռնությունների չեն միանում»:
Իսկ Միքայել Մելքումյանը հավելեց, որ փորձը ցույց է տվել` նման նախաձեռնություններն արդյունք չեն տալիս. «Այդ խնդիրը պետք է քննարկվի ընդհանուր կոնտեքստում՝ հաշվի առնելով քո ծրագրային դրություններն, արդյունավետությունը, հո ինքնանպատակ չէ: Որերորդ անգամ պիտի դիմեն ու արդյունքի չհասնեն»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ