Այսօր` դեկտեմբերի 16-ին, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որն անցկացրեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վահե Գևորգյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն: Բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացվել հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: Նաև մտահոգություն է հնչել այն առնչությամբ, որ ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, որի պատճառով գյուղացին չի կարողանում հավաքել աճեցրած բերքը: Բրիֆինգին հաջորդել է մշտադիտարկումը ադրբեջանական Ղազախի շրջանի ուղղությամբ:
Տավուշի մարզպետարան