«Հասարակությունը ոչ թե պիտի պատրաստվի, այլ միշտ պետք է պատերազմի մեջ լինի». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
«Մենք 1998 թվականից պատերազմի մեջ ենք, հիմա լարվածությունը թուլացած է, բայց դա չի նշանակում, թե պատերազմը վերջացել է, մեր պատերազմի մասնակիցներն էլ սխալվում են, որ ասում են, թե պատերազմը հաղթել են: Որտե՞ղ եք հաղթել, մի երկու անգամ ծեծել ենք թուրքին ու լավ ենք ծեծել, բայց դա չի նշանակում հաղթանակ: Հաղթանակը միայն ու միայն հնարավոր է տոնել Բաքվում»,-ասաց նա՝ հավելելով.
«Թուրքին խփում ենք, թուրքերի ղեկավարության վեջը չէ, իրանց համար շատ ավելի կարեւոր է պրոպագանդիստական մենամարտը, որ տակ չտան, քանի որ ալիեւների եւ փաշաեւների կլանը ոչ մի դեպքում չի ուզում զիջել իշխանությունը, ինչը մեզ ձեռք է տալիս: Կարճ ասած՝ լավ ընտանիք է, ճիշտ կլինի, որ նրանք մնան՝ մինչեւ Բաքուն չվերցնենք»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ