Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Ինչպես ասում են`կրկին փորձիր»

Դեկտեմբեր 16,2015 12:54

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ևս միացել է ՍԴ դիմելո ՀԱԿ-ի ստորագրահավաքին:

Ալեքսանդր Արզումանյանը, հիշեցնենք, «կողմ» է սահմանադրական բարեփոխումներին: «Ցանկացած քննարկում նպաստում է ժողովրդավարությանը: Կա լեգիտիմության իսպառ բացակայություն եւ եթե ի վիճակի է, իշխանությունը պետք է փարատի մեր կասկածները կամ անսա ժողովրդի պահանջին եւ նոր քվեարկություն անցկացնի»,- ասաց նա:

Aravot.am-ի հարցին, մի տեսակ ձեւական չի՞ ՍԴ դիմելու գործընթացը, մանավանդ վստահություն չկա ՍԴ-ի նկատմամբ, ավելին, ընդդիմությունն իբրեւ ապացուցողական բազա, հիմնականում ներկայացնում է լրատվամիջոցների արձանագրած խախտումները, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Գուցեեւ: Բայց, ինչպես ասում են, կրկին փորձիր: Պետք է այնքան փորձենք, մինչեւ…Մենք հավատ չունենք, որ ՍԴ-ի, ոչ ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ: Բայց դա անձից չի կախված, դա համակարգից է կախված: Իմ կարծիքով, նոր սահմանադրությունը կարող է հույս ներշնչել, որ հնարավոր է՝ դատական համակարգն անկախացնել: Բայց, կապրենք`կտեսնենք: Կամք է պետք դա համար: Գործիքը կա, մնում է կամքը: Այս պահին ես կամքը չտեսա»:

«ԲՀԿ-ն երբեւէ ընդդիմադիր դաշտում չի գործել, ԲՀԿ-ն եղել է չիշխանություն: Հիմա էլ, գուցե, կիսիշխանություն: ՀՅԴ-ն էլ սկզբունքորեն պաշտպանում է իր 25 տարվա մոտեցումը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը`պատասխանելով հարցին` ինչո՞ւ մյուս ընդդիմադիր խմբակցությունները չեն միանում ստորագրահավաքին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031