Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը միացավ ՀԱԿ-ի ստորագրահավաքին. ՍԴ-ի դիմումի տակ 15 պատգամավոր է ստորագրել

Դեկտեմբեր 16,2015 12:41

ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացել են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, ՕԵԿ խմբակցության բոլոր պատգամավորները, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից ՝ Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը , անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը: Ընդհանուր առմամբ`15 պատգամավորներ:

Հիշեցնենք, երեկ ՀԱԿ-ը ստորագրահավաք էր նախաձեռնել`սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար:

ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Ստորագրահավաքի վերջնաժամկետն է դեկտեմբերի 18-ը:
ԲՀԿ խմբակցոթյան պատգամավոր Ստեփան Մարգարյանն, որը խորհրդարանի լիագումար նիստում չմասնակցեց բարեփոխումների նախագծի քվեարկությանը, դեռ մտածում է`միանա՞լ ՀԱԿ-ի նախաձեռնությանը, թե՞ ոչ: Լրագրողի դիտարկմանը, որ նախկինում ինքն ասել էր, թե հանրաքվեն խախտումներով է անցել, պարոն Մարգարյանը չարձագանքեց: Այդ առիթով լրագրողների այլ հարցերին էլ նա չցանկացավ պատասխանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հենրիկ Մխիթարյան says:

    Կարծում եմ այս ստորագրահավաքին մասնակցած պատգամավորների մի մասը հասկանալով, որ նախաձեռնությւոնը չի հավաքի առնվազն 27 ստորագրություն մասնակցել են դրան` իրանց անվան դիմաց մեկ պլյուս դնելու համար,չնայած նրան որ բավականին կաշկանդված են:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031