Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայությունը հաղորդել է, որ Լուգանսկի ինքնահռչակ Ազգային Հանրապետության ստորաբաժանումներից մեկը ղեկավարում է Ռուսաստանի զինված ուժերի սպա, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին։ Նա նախկինում ղեկավարում էր Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան։ Այս տեղեկությունը հաղորդել է «Unian»-ը։
Կայքը նշել է, որ որպես 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկին սադրել է հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու անհրաժեշտության մասին եւ մասնակից է եղել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի գնդակահարությանը։
«Այսօր Ա. Յու. Ռուզինսկին իր հանցավոր գործունեությունում գրանցած բարձր արդյունքների համար Ռուսաստանի զինված ուժերի կողմից դիտարկվում է 2 ԱԿ շտաբի պետի պաշտոնում»,- նշված է հետախուզական ծառայության տեղեկատվության մեջ։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ