Ս.թ. դեկտեմբերի 15-ին կայացավ «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորումի անցկացման հարցը:
Քննարկվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկը՝ հիմնադրել «Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորում» անվանումը կրող միջազգային կազմակերպություն և ներկայացնել այն գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն՝ որպես մշտապես գործող կառույց: Ֆորումի հիմնադիրներն են լինելու Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը:
Համակարգող խումբը որոշեց ընդունել առաջարկը, ձևավորել անհրաժեշտ փաստաթղթային փաթեթ և սկսել նախապատրաստական աշխատանքներ 2016թ. հունիսի 22-25-ը Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բիզնես-համաժողովի անցկացման համար: Միջազգային բիզնես-համաժողովին հրավիրվելու են սփյուռքի հայ գործարարներ, ներդրողներ և մի շարք պետությունների խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներ:
Համակարգող խումբը քննարկեց համաժողովի աշխատանքների նախապատրաստման գրաֆիկը, ինչպես նաև փորձագետների խմբի ձևավորման հարցը, որն իրականացնելու է տնտեսական և ներդրումային առաջարկների քննարկում և գնահատում:
Կարդացեք նաև
«Ազգային միասնություն» շարժման մամուլի ծառայություն