Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Կ.-ն հացաթխման արտադրամասի տարածքում մաքրման աշխատանքներ կատարելիս գետնից վերցրել և իր մոտ թաքցրել է կանաչ գույնի պոլիէթիլենային փաթեթ, ինչն էլ նույն պահին նկատել է դատապարտյալի ուղեկցումն իրականացնող հիմնարկի աշխատակիցը:
Փաթեթը ներկայացնելու աշխատակցի պահանջներին դատապարտյալը չի ենթարկվել և այն նետել է ձնակույտի մեջ:
Զննության ընթացքում առգրաված փաթեթից հայտնաբերվել են չորս առանձին փաթեթներ, որոնցից երեքում առկա էր ընդհանուրը 17,8 գրամ քաշով սև գույնի զանգված, իսկ չորրորդում` 0,6 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին