Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ կամենտարիաներ չանե՛ք». Գալուստ Սահակյանը ԱԺ-ում հայերեն է սովորեցնում

Դեկտեմբեր 16,2015 11:51

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր քննարկվեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքում եւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին, որը ներկայացնում էր նախագիծը, հարց ուղղեց՝ նախագծում դուք օգտագործել եք փայ բառը եւ ամեն տեղ փայավճար, փայաբաժին եւ այլն: Մի տեսակ այդ բառը մեզ մոտ կարծես ժարգոնային ձեւով է օգտագործվում, չե՞նք կարող դա բաժնեմասով փոխարինել:

Փոխնախարարը բացատրեց, թե «Փայը կոոպերատիվի սեփական գույքի բաղադրիչն է դրամական արտահայտությամբ, որը ցույց է կոոպերատիվի անդամի մասնակցության չափը կոոպերատիվում»: Բացի այդ, նա ասաց, որ Քաղաքացիական օրենսգրքում էլ է այդպես գրված:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որպես նախկին ուսուցիչ արձագանքեց, որ գրական հայերենում փայ բառ չունենք. «Չկա այդպիսի բառ, հայերենը չունի, առավել եւս եթե բարբառային իմաստը բացատրեմ՝ լրիվ հակառակ պատկերը կստացվի: Դրա համար մինչեւ երկրորդ ընթերցում կարելի է նաեւ իրավաբանների հետ զրույցել»:

Պատգամավորներից ոմանք սկսեցին այլ մեկնաբանություններ բերել, Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Խնդրում եմ ինձ կամենտարիաներ չանեք, հայերենում փայ բառ գոյություն չունի: Եթե օտար տերմին է, դրա իմաստը բաժնեմասը պետք է լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Եթե մեկը ասում է, ապա մեկն էլ պիտի փաստեր բերեր: Իհարկե, կա հայերենում այդ բառը: Բացեք Հայոց լեզվի բացատրական բա«արաններից որևէ մեկը և կհամոզվեք, Այն որ մեր պատգամավորները հայոց լեզվին լավ չեն տիրապետում նորություն չէ: Իհարկե ցավալի է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031