Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարները կարտասանեն. «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»-ն. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 16,2015 11:49

Երեկ Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Նարեկացի է արտասանել, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ ընթերցել է Ռափայել Պատկանյանի «Վարդապետարանը»:

Խորհրդարանական քննարկումները պոեզիայի ժամի վերածելը փայլուն գաղափար է։ Դաշնակներն, օրինակ, իշխանությունների հետ կառուցողական համագործակցության մասին ելույթների փոխարեն կարող են արտասանել «Նանի՛, նանի՛, հա՛ց ենք ուզում», իսկ եթե չօգնի՝ երգել «Մի տաս շահի փող տուր», ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին տեսնելուն պես կարտասանեն «Ձոն Ստալինին» բանաստեղծությունը, ընդդիմությունն էլ ամեն անգամ հրաժարականի պահանջ ներկայացնելու փոխարեն կարտասանի «Չարի վերջը»։

Իսկ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ամբիոնին մոտեցող բոլոր նախարարները կարտասանեն «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»-ն։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031