Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի է, թե իշխանություններն ինչին են «հակադարձում». «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 16,2015 11:25

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Դեսպանությունների հայտարարությունները Հռոմի Պապի հայտարարությունները չեն, որպեսզի սրբությամբ ընդունենք, կարող ենք նաեւ հակադարձել»:

«ՉԻ» – Գալուստ Սահակյանր գուցեեւ տեղյակ չէ, բայց Հռոմի Պապը կաթոլի՛կ եկեղեցու գլուխն է, իսկ ՀՀ ազգաբնակչության մեծամասնությունը կաթոլիկ չէ, այնպես որ՝ Հռոմի Պապի հայտարարությունները մենք այսպես թե այնպես որպես սրբություն չենք ընդունում։

Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանության հայտարարությանը, ապա այնտեղ որեւէ սենսացիոն բան չկա. Ընդամենը ասվում է, որ լավ կլինի՝ ընտրակեղծարարներին պատժեք։ Նույնը, ի դեպ, գրված է նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքում, այնպես որ՝ անհասկանալի է, թե իշխանություններն ինչին են «հակադարձում»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031