Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանում, Կապանում եւ Արտաշատում կյանքը թանկացել է. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 16,2015 11:16

Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ-ում կյանքը թանկացել է։ Թեեւ գնաճին զուգահեռ՝ մեր հանրապետությունում պարբերաբար բարձրանում են աշխատավարձերն ու կենսաթոշակները, այնուամենայնիվ, մարդկանց եկամուտների աճը համեմատելի չէ գնաճի հետ։

Նկատենք նաեւ, որ ապրանքատեսակները ՀՀ քաղաքներում ունեն տարբեր գներ։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ Երեւանում 1 կգ բրինձը այս տարվա նոյեմբերին վաճառվել է 950 դրամով, Գյումրիում՝ 850-ով, Վանաձորում՝ 730-ով, Էջմիածնում՝ 680-ով, Աշտարակում՝ 840-ով, Իջեւանում՝ 750-ով, Կապանում՝ 860-ով, Արտաշատում 780– ով։ 1 կգ լոբին Երեւանում վաճառվել է 1710 դրամով, Աշտարակում՝ 1490-ով, Վանաձորում՝ 1460-ով, Կապանում՝ 1760– ով Արտաշատում՝ 1580-ով։ Լոբու ամենաէժան գինը արձանագրվել է Էջմիածնում՝ 1200 դրամ։

Իսկ բլղուրի 1 կգ Երեւանում վաճառվել է 1350 դրամով, Գյումրիում՝ 990-ով, Աշտարակում՝ 1170-ով, Իջեւանում 1470-ով, Կապանում՝ 1180– ով, Արտաշատում՝1010 դրամով։ Ի դեպ, նշված ապրանքատեսակներն այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն թանկացել են։

Այս տարվա նոյեմբերին սիսեռի 1 կգ Երեւանում վաճառվել է 15՝60 դրամով, իսկ Գյումրիում՝ 1050 դրամով։ Վանաձորում 1 կգ սիսեռը վաճառվել է 1560 դրամով, Աշտարակում՝ 1410-ով, Հրազդանում՝ 1060-ով, իսկ Եղեգնաձորում՝ 870-ով, Կապանում՝ 1160-ով, Արտաշատում՝ 1220-ով։ Բարձր տեսակի ալյուրի 1 կգ Երեւանում վաճառվել է 460 դրամով, Գյումրիում՝ 310 դրամով, իսկ Էջմիածնում՝ 280–ով։ Աշտարակում բարձր տեսակի ալյուրի 1 կգ արժեցել է 360 դրամ, Իջեւանում՝ 390, Կապանում՝ 350, իսկ Արտաշատում՝ 400 դրամ։ Ձավարը նույնպես թանկացել է. 1կգ Երեւանում վաճառվել է 700 դրամով, Գյումրիում՝ 460-ով, Էջմիածնում՝ 420-ով, Աշտարակում՝ 470-ով, Իջեւանում՝ 580-ով, Կապանում՝  590-ով, Արտաշատում՝ 450-ով։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031