Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթող թիմը շուտով Ստեփանակերտում կմասնակցի հանրապետական փուլի մրցումներին

Դեկտեմբեր 16,2015 11:13

Դեկտեմբերի 14-ին Բերձորի վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում կայացավ ԼՂՀ դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի (2015-2016թթ.) շրջանային (2-րդ) փուլը:

ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, շախմատի ֆեդերացիայի, շրջանների ու Ստեփանակերտի կրթության բաժինների աջակցությամբ, օլիմպիադան անցկացնում է՝ նպատակ ունենալով դպրոցականների շրջանում զարգացնել իմաստուն խաղը, հայտնաբերել շնորհալի մարզիկներին:

Օլիմպիադային մասնակցելու իրավունք ունեն 2002 թվականին և հետո ծնված երեխաները: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 աշակերտից, որոնցից առնվազն մեկը՝ աղջիկ: Օլիմպիադան անցկացվում է 4 փուլով՝ ներդպրոցական, շրջանային (քաղաքային), հանրապետական (Ստեփանակերտում՝ 15-25. 12. 2015 թ.), և 4-րդ փուլին կմասնակցի 3-րդի եզրափակիչում հաղթած թիմը՝ ՀՀ-ում՝ 2016 թ. մարտի 25-ից մինչև ապրիլի 25-ը: Այս փուլի հաղթող թիմն իրավունք է ստանալու՝ մասնակցել ՌԴ-ում կայացող «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարին, որը կկայանա 2016թ. մայիսին:

DSCN0256

Քաշաթաղի շրջանային փուլին մասնակցեցին Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1, Վ. Զատիկյանի անվ. թիվ 2, Սուսի Սերոբ Հանեյանի անվ., Տիգրանավանի Պետրոս Ղևոնդյանի անվ., Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվ., Երիցվանքի Մանվել Գրիգորյանի անվ., Մոշաթաղի, Կումայրիի, Միրիկի, Գողթանիկի միջն. և Ղազարապատի, Գանձայի ու Վակունիսի Վուրգ Ոսկանյանի անվ. հիմն. դպրոցների ընդհանուր 13 թիմ:

Հանձնախմբի նախագահն էր Գանձայի դպրոցի տնօրեն Հովհ. Հովհաննիսյանը, նրան օգնում էին Ծաղկաբերդի թիմի մարզիչ Մարտին Սարոյանը, Գողթանիկի դպրոցի շախմատի ուսուցիչ Մարատ Խաչատրյանը, ինչպես նաև՝ Բերձորի մարզադպրոցի շախմատի բաժանմունքի Վակունիսի մասնաճյուղի մարզիչ, միջազգային կարգի մրցավար, շախմատի գիտակ Արշակ Լալայանը:

Ներկա գտնվելով մրցաշարին՝ զրուցեցի մասնակից աշակերտների, թիմերի մարզիչների, օլիմպիադայի շրջանային փուլը համակարգող, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի առաջատար մասնագետ Սիրվարդ Թամազյանի, հանձնախմբի անդամների հետ:

DSCN0165

Մոշաթաղի միջն. դպրոցի թիմի մարզիչ Արմեն Քյարունցը ասաց, որ աշակերտները հավատով են եկել, որ հաղթելու են, և 2-րդ խաղափուլում 3 մասնակից Գանձայի աշակերտների հետ խաղում հաղթեցին, մեկ պարտություն:

Վակունիսի դպրոցի աշակերտներն առաջին խաղափուլում հանդես եկան հաղթանակով, երկրորդում իր թիմին հաղթանակ պարգևեց միայն Ռուբեն Գևորգյանը:

Կումայրիի միջն դպրոցն այս տարի սկսել է գործել նորոգված ու բավարար գույք ունեցող շենքում: Տնօրեն Հռիփսիմե Կատայանը տեղեկացրեց, որ ունեն 52 աշակերտ՝ 9 համակարգ դասարանում: Ուսուցիչներով կրթօջախն ապահովված է: Շախմատային թիմում 2-3-4 և 8-րդ դասարանցիներ էին, որոնցից 2-րդ դասարանցի Ռաֆայել Սուլթանյանը երկրորդ խաղափուլից հետո ուներ 3 միավոր (1 հաղթանակ և մեկ ոչ ոքի): Ասաց՝ կձգտի դարձյալ առանց պարտության հանդես գալ:

Շրջանային փուլը կայացավ 5 խաղափուլով: Վերջնական արդյունքում հաղթող ճանաչվեց Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի թիմը: 4-րդ և 5-րդ դասարանցիներ Հովսեփ Հովսեփյանը և Ռուստամ Մարկոսյանը հանդես եկան հաղթանակներով, իսկ վեցերորդցի Աշոտ Բաղդասարյանը հաղթեց 4 խաղափուլում և մեկ ոչ ոքի: Միակ աղջիկը՝ 5-րորդցի Գրետա Փանոսյանը թիմին հաղթանակ չպարգևեց:

Երկրորդ հորիզոնականում հայտնվեց Ծաղկաբերդի Ա. Նավասարդյանի անվ. միջնակարգի թիմը (մարզիչ՝ Մ. Սարոյան)՝ Գոռ Հարությունյան, Հասմիկ և Զառա Կիրակոսյան քույրեր, Վահան Եղոյան՝ բոլորն էլ սովորում են 7-րդ դասարանում: Երրորդ տեղը բաժին հասավ Գողթանիկի դպրոցականներին՝ Պողոսյան Հայկ (1-ին դաս.), Խաչատրյան Մարիամ (2-րդ դաս.), Պողոսյան Կարեն (3-րդ դաս.), Խաչատրյան Նարե (4-րդ դաս.): Հաղթող թիմը շուտով Ստեփանակերտում կմասնակցի հանրապետական փուլի մրցումներին:

 

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031