«Միայն Տիգրան Ուրիխանյանն է ընդհատել գործուղումը: Մենք դիտորդական առաքելություն էինք իրականացնում, եւ եթե ես էլ գայի, ապա ՀՀ-ի անունից փաստաթղթերի տակ ստորագրող չէր լինի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հակադարձելով դիտարկմանը, որ ինքը խուսափեց մասնակցել խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանը` պատճառաբանելով գործուղումը, մինչդեռ այլ պատգամավորներ իրենց դիրքորոշումը պահելու համար ընդհատեցին գործուղումը:
«Այդտեղ ոչ մի հերոսական բան չկա, որովհետեւ այդ մեկ «դեմ» ձայնը ոչինչ չէր փոխելու: Բայց երբ ես պետաիրավական հանձնաժողովի քննարկումներում «դեմ» էի քվեարկում, կարծես մարդկանց հիշողությունից դուրս է եկել: Իմ առաջարկներից բավական սկզբունքայինները կային, որոնք չեն ընդունվել, հետեւաբար եթե գայի, ես էլ «դեմ» էի քվեարկելու: Ես չէի լինի ավելի բարեխիղճ քաղաքական գործիչ, եթե հարկատուի գումարներով մեկնած գործուղումն իր առաքելությամբ չավարտեի»:
«Առավոտ» օրաթերթ
16.12..2015
Եթե Մարուքյանը մտածում է, թե մեկ ձայնը ոչինչ չէր փոխելու, նույն տրամաբանությամբ, իր ներայությունը ԱԺ ում ոչինչ չի փոխում և անիմաստ է նրա ներկայությունը այնտեղ: